14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

“Էս իշխանափոխությո՞ւն եք ուզում, բա ձեզ ասում էինք` ականջալուր եղեք”. ԲՀԿ

“Երբ ուժգնացավ մեր պահանջները, մեզ պատասխանեցին պարտադիր կուտակային համակարգը ներդնելով, իրենք իրենց անտարբերությամբ ու արհամարհանքով բերեցին նրան, որ մենք այսօր այստեղ ենք, փողոցում ենք ու զանգվածի մեջ ենք, պատրաստվում ենք հավաքվել ու հասցնել ուժգին հարված անտարբեորւթյանն ու արհամարհանքին, պետական պաշտոնյայի, կառավարության, իշխանաության անտարբերությանը ՀՀ քաղաքացուն”,-այսօր Գյումրիում եռյակի հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Նա նշեց, որ իշխանությունն իր յուրային լրատվամիջոցներով փորձում է հասկանալ` եռյակն իսկապես իշխանափոխություն է պահանջում: “Որ ասում են` էս իշխանափոխությո՞ւն եք ուզում, բա ձեզ ասում էինք` ականջալուր եղեք, ասում էինք` արտագաղթը ճգնաժամային է, այլևս գալու է վերջնակետի ժամանակը: Այո, պահանջելու ենք: Ճշտումներ են անում, ինչ-որ խոսակցություններ են նետում յուրային լրատվամիջոցների դաշտ` իսկապես իշխանափոխությո՞ւն… իսկապես պատասխան եք տալու, պատասխան եք տալու բոլոր նրանց, ովքեր չեն ուզում ձեզ տեսնել, որ արհամարհանքի ենթարկեցիք մեզ այսքան ժամանակ”:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը հավելեց, որ իշխանությունների ոչ հետևողական քաղաքականության ու աշխատանքի արդյունքում ունենք մի իրավիճակ, որբ բոլորը պարտքի տակ են: Նա նշեց, որ քանի որ այս խնդիրները չի լուծում այս իշխանությունը, լուծելու է հաջորդ իշխանությունը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ