27 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գնացող չկա … ուղարկող էլ չկա

”Իշխանությունները որ գնացող լինեին, կգնային, գնացող չկա, ուղարկող էլ չկա, ցավոք”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը: ”Ես համարում եմ, որ Հայաստանը երբևէ չի բարելավի, եթե անարդար իշխանություն ու ընդդիմություն ունենա: Աշխարհում այդ երկու ուժը մրցակցելով իրար հետ` հնարավորություն են տալիս որոշ փոփոխությունների, մենք չունենք այդ հնարավորությունը, որովհետև հայհոյելով չի ընդդիմություն դառնալը”: […]

Բերաններից կաթի հոտ է փչում

Թե ով է ՀՀ զինված ուժերի գեներալ-լեյտենանտ, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, գիտենք բոլորս։ Մարդ, ում կենսագրությունը նման է հերոսապատումի։ Մարդ, ով իր երիտասարդ տարիները ծառայեցրել է հայրենիքի պաշտպանությանը, հրամանատար, ում ղեկավարությամբ ազատագրվել են հայկական հողեր, զինվորական, ով կանգնած է հայոց ազգային բանակի կազմավորման ակունքներում, հայրենասեր, ում անմիջական մասնակցությամբ և պայքարով կերտվել է Հայաստանի և […]

Սովա՞ծ եք մնալու … Վարդան Այվազյանն ապշեց

Արդյո՞ք սակագների փոփոխությունն ուղղակիորեն ազդում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման վրա: Այս հարցը հետաքրքրեց Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանին, ում հանձնաժողովի ներկայացուցիչը դրական պատասխան տվեց: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը զարմացավ`ո՞նց` այո”, ապշեց Այվազյանը: Ապա վերջինս պարզաբանեց,  որ հանձնաժողովի կողմից ստացվող հայտերը որեւէ կապ չունեն աշխատավարձի չափի հետ եւ խնդրեց […]

Նախկին նախագահի` երբեք չհրապարակված լուսանկարները /ֆոտո/

Թուրքական ընդդիմադիր “Դողան հաբեր” լրատվական գործակալությունը հրապարակել է Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլի` նախկինում երբեք չհրապարակված լուսանկարները: Գյուլը Թուրքիայի նախագահի աթոռին պաշտոնավարել է 2007-2014թթ.` ներկայացնելով “Արդարություն և զարգացում” չափավոր իսլամական կուսակցությունը: Ermenihaber.am

Հեղափոխությունն այդպես կարվի

Եթե ես Գագիկ Ծառուկյանի չափ փող ունենայի, ապա հանրահավաքների վրա փող ծախսելու փոխարեն կվերահրատարակեի այս գիրքը, կնվիրեի մարդկանց ու դրամական պարգևի կարժանացնեի կարդացողներին: Ու մի որոշ ժամանակ հետո կունենայի ա՛յլ որակի քաղաքացիներ, որոնք էլ կստեղծեին ա՛յլ որակի Հայաստան: Ու հեղափոխությունը կարվեր այդկերպ, սոցցանցում ահա այսպիսի կոչ-ցանկություն է հնչեցնում գրող-հրապարակախոս Արծրուն Պեպանյանը:

Դպրոցաշինության ոլորտը մտահոգիչ է

Ազգային ժողովում  2015թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն ասաց, որ բյուջեի հիմքում մի քանի կարեւոր դրույթներ կան: Մասնավորապես, Հայաստանի տարածքային համաչափ զարգացումը պետք է ապահովվի, համայնքներում տարբեր ծրագրեր պետք է իրագործվեն, շինարարության ընթացքի եւ տեւողության վերաբերյալ ժամկետները պետք է պահպանվեն, որպեսզի տարիներ շարունակ երկարատեւ շինարարության օբյեկտները հասցվեն ավարտին եւ այլն Նախարարի […]

Սերժ Սարգսյանը Ծառուկյանին ասել է` անհնար է. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛-ի տեղեկություններով՝ անցած շաբաթ օրը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Քննարկման թեման եղել է ոչ իշխանական եռյակի հանրահավաքային պայքարը` մասնավորապես ԲՀԿ-ի նպատակը և փողոց դուրս գալու պատճառները: ՛՛Գագիկ Ծառուկյանն ասել է, որ ցանկանում է, որպեսզի Ազգային ժողովը ցրվի, և արտահերթ ընտրություններ նշանակվեն: Ինչին Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ մոտ […]

Սկանդալ. բացահայտվել են Ծառուկյանի ՛՛շպիոնները՛՛. Իրավունք

”Իրավունքը՛՛ գրում է.՛՛ Ըստ ՛՛Ժառանգությանը՛՛ մոտ կանգնած աղբյուրի՝ այդտեղ եղել է ներկուսակցական սկանդալ՝ կապված այն բանի հետ, որ որոշ երիտասարդ ՛՛ժառանգականներ՛՛ կոմպրոմատի հավաքագրում էին սկսել Զարուհի Փոստանջյանի դեմ, եւ դա հայտնաբերվել է: Թերթի աղբյուրի վկայյությամբ հայտնաբերվել է նաեւ այդ երիտասարդների ամենօրյա կապը ԲՀԿ երիտասարդ ակտիվիստների հետ, ու այժմ կուսակցությունում տարակուսանքի մեջ են, թե ինչպես վարվել […]

Ինչու ապշած եք . Ժամանակ

՛՛Ժամանակը՛՛ գրում է.  ՛՛Հոկտեմբերի 24-ի հանրահավաքից հետո ոչիշխանական բևեռում «գովազդային դադար» է և, ըստ էության, հրապարակային գործողություններից միայն քարոզչությունն է, որի բովանդակությունը լեցուն է հոկտեմբերի 24-ի աներևակայելի արդյունքների մասին տարբեր պնդումներով: Այլ գործողություններ չկան, համենայն դեպս՝ հրապարակային հարթություններում, ոչինչ հայտնի չէ հաջորդ հանրահավաքի օրվա մասին, չեն լինում ոչիշխանական ուժերի խորհրդակցություններ: Նույնիսկ տեղեկություններ չկան հայտարարված շտաբների […]

ԲՀԿ առաջնորդն ՛՛առյուծի սիրտ՛՛ է կերել. Իրատես de facto

”Իրատես de facto՛՛-ն գրում է. ՛՛Ասում են…թե հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում իշխանություն-եռյակ տանդեմում: Լարվածությունը մեծացել է, քանի որ ԲՀԿ առաջնորդը ՛՛առյուծի սիրտ՛՛ է կերել ու իշխանության հետ խոսքուզրույցի ժամանակ հայտարարել, թե մինչև վերջ գնալու է: Սա հարուցել է իշխանավորների զարմանքը, թե բա բիզնեսնե՞րդ, ախր, ոտքով, գլխով կորելու ես: Ծառուկյանի համոզվածությունից ու պատրաստակամությունից ենթադրել են, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի