20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հովիկ Աբրահամյանի կառավարությունը հրաժարական չպիտի տա. այն ժամանակ ուրիշ էր

՛՛Ընդամենն ընդդիմադիրներն իրենց ցանկությունն են արտահայտում, իրենց ցանկությունների մեջ մեր ներկայացրած բյուջեն չի տեղավորվում՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե ընդդիմադիրները բյուջեն գնահատում են որպես օրվա բյուջե: ՛՛Կառավարությունը կցանկանար բազմապատկված բյուջե ներկայացնել, հնարավորությունների տեսակետից բավարար է՛՛,-նշեց նա:

 Հարցին, թե ինչն է պատճառը, որ տնտեսական աճն այս տարվա համար միայն 4,1 տոկոս է նախատեսված և նվազել է նախորդ տարվա համեմատ, Գալուստ Սահակյանը հակադարձեց. ՛՛Չի իջեցվել, հնարավորություններն այդքան են: Մեր տնտեսական համակարգերն այդքանով կկարողանան ապահովել: Ռուսաստանում այսօր 0 տոկոս է, Ռուսատանի պես հզոր պետությունում՛՛:
Դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանը նախկինում հայտարարել է, թե 7 տոկոս տնտեսական աճ չապահովող կառավարությունը պետք է հրաժարական տա և հարցին՝ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը հրաժարակա՞ն է տալու, Գալուստ Սահակյանն ասաց, թե Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո շատ բան է փոխվել:

՛՛Այն ժամանակ երկրի տնտեսական իրավիճակը մի այլ հարթության մեջ էր, այս պահին՝ մի այլ: Երկրորդը՝ այլ բան է հավակնությունները հաշվել, ներկայացնել, այլ բան է, որ տարբեր պատճառներով հնարավոր է կանխատեումները չիրականան: Այդ հայտարարությունից հետո աշխարհը խառնվեց: Այսօր պատերազմական գոտում ենք գտնվում մենք, այն ժամանակ այդ իրաղորությունները դեռևս չկային, մենք մտածեինք, որ Իսլամական պետություն պիտի առաջանա՞… Կանխատեսումները շատ դժվար է կանխորոշել՛՛:

Ճշտող հարցին, թե Իսլամական պետությունը ազդո՞մ է ՀՀ տնտեսության վրա, նա դրական պատասխան տվեց՝ ասելով. ՛՛Ամբողջ աշխարհի տնտեսության վրա բացասական կազդի, առավել ևս, որ Հայաստանը գտնվում է պատերազմական գոտում: Կարծում եմ, որ Հովիկ Աբրահամյանը շատ օպերատիվ է աշխատում, և գնահատականները հետագայում կլինեն: Կառավարությունը օպերատիվ է աշխատում՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ