14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Եռյակը նախագահից ու իշխանությունից ապացույցներ է սպասում

Ազգային ժողովի ոչ իշխանական եռյակն այսօրվա նիստում քննարկել է համաժողովրդական շարժման խորհրդի, շտաբի, տեղերում, մարզերում ձևրավորվելիք շտաբների կառուցվածքային խնդիրները: Այս մասին այսօր նիստից հետո լրագրողներին հայտնեց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: Նա ասաց, որ հաջորդ հանդիպման ժամանակ կունենան միասնական փաստաթուղթ:

Պատգամավորը նշեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը ևս անդրադարձ է եղել: Հիմա եռյակն ապացույցներ է ուզում, որպեսզի հավատա իշխանության անկեղծությանը: ՛՛Տառանապքի փորձով համոզվել ենք, որ կան գեղեցիկ հայտարարություններ, բայց փորձով չի ապացուցվել՛՛,-նկատեց նա: Օրինակ՝ պատգամավորը նշեց, որ եթե իշխանությունները պատարստ են վերանայել 12 կետերը, ապա ԸՕ-ում կարող են փոփոխություններ կատարել՝ անցնելով հարյուր տոկոս համամասնական համակարգին:  

՛՛ Եթե կա ցանկություն, և այդ խոսքերը գործնական հեռանկար են ընդգրկում, իրենք կարող են միանգամից այս առաջարկությամբ հանդես գալ: Այս դեպքում բոլոր քաղաքական ուժերին մենք կդիմենք՝ նաև ՀՅԴ-ին ու ՕԵԿ-ին, որ միասին պաշտպանենք այդ աջարակությունն ու մոտեցումները ու այս հարցով արտահերթ նիստ հրավիրենք՛՛:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ