Եռյակը շարունակում է իշխանափոխություն պահանջել. հանրահավաք կլինի՞
՛՛Շատ բաներ են փոխվել պետության մեջ, համաժողովրդական շարժում է ձևավորվել, ընդդիմությունը միասնական դաշտով ներկայացրել է իր մոտեցումները, ժողովրդի գերակշիռ մասն ընդունում է մեր մոտեցումները, և այս խորապատկերի վրա տարմաբանական էր, որ կարելի է այդ առաջարկությունն անել՛՛,-այսօր եռյակի հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչով է պայմանավորված նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե կառավարությունը պետք է վերանայի ոչ իշխանական ուժերի 12 կետերը:
Հարցին, թե այս քայլով իշխանությունը չի հեռացնում իշխանափոխության պահանջից, Հակոբյանը պատասխանեց. ՛՛Համաձայն կլինեի ձեզ հետ, եթե մենք ասեինք, որ եթե 12 կետերն իրականացնեն, մենք հետ կկանգնենք մեր մոտեցումներից՝ համակարգային իշխանափոխության հասնելուն, մենք մեր մոտոցումներն տեր ենք, բայց եթե կա բարի ցանկություն, եթե կա առաջարկություն, մենք չենք հրաժարվում միասին կատարել այս կետերը՛՛: Ռուբիկ Հակոբյանը հայտարարեց՝ իրենց օրակարգում եղել ու մնում է իշխանափոխությունը: Նա նաև նշեց, որ նիստում քննարկվել է հանրահավաքների, միջոցառումների հարցը: ՛՛Առայժմ մեր օրակագում մնում է մասսայական միջոցառումների անցկացման հարցը, բայց քննարկվում է, թե հանրահավաքն ինչ նպատակ պետք է ունենա, ինչ ծրագրով պետք է առաջնորդվի, բայց կարծեմ առաջիկայում կունենանք այդ ծրագիրն ու բովանդակությունն ու այդ մասին կհայտարարենք՛՛:
Դիտարկմանը, թե ՀԱԿ-ն ու ՛՛Ժառանգությունը՛՛ հայտարարում էին, որ ժողովուրդը հանրահավաքներ է սպասում, իսկ ԲՀԿ-ը շտաբներով է ուզում աշխատել, արդյոք այդ տարաձայնությունները լուծվե՞լ են, Հակոբյանն արձագանքեց. ՛՛Ինձ համար անհասականալի է, որ հակադրում են շտաբների ձևավորումն ու կողքից մասսայական միջոցառումների կազմակերպումը, արհեստական հակադրություն է:
Ես որևէ հակադրություն չեմ տեսնում, որ կարող են ձևավորվել խորհուրդը և միաժամանակ լինեն հանրահավաքներ, դա մեր օրակարգում կա: Իսկապես ժողովուրդը սպասում է հանրահավաքների, ուղղակի դա պետք է ունենա հստակ նպատակ, ծրագիր ու ուղերձ՛՛:
Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք հնարավոր է սահմանադրական բարեփոխումների շուրջ ևս կոնսենսուս լինել նախագահի հետ, ապա ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ առայժմ չի տեսնում այն հարթությունը, որտեղ հանարվոր է ձևավորվի կոնսենսուս: ՛՛Եթե նույնիսկ իշխանությունը նման քայլ կատարի, որի դեպքում հաճելիորեն կզարմանանք, որ առաջարկի ԸՕ փոփոխության ենթարկել, դա որևէ կապ չունի սահմանադրական բարեփոխումների նկատմամբ ունեցած մեր սկզբնական դիրքորոշման հետ՛՛: