05 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Պաշտոնապես չի հաստատվել. Ռ. Հակոբյանը՝ Սարգսյան-Ծառուկյան հանդիպման մասին

 ՛՛Պաշտոնապես Բարգավաճ Հայաստանի կողմից չի եղել հայտարարություն, որ եղել է նման հանդիպում, որ ես էլ մեկնաբանեմ,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը՝ ի պատասխան հարցին, թե բացառում է, որ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ կառավարությունը պետք է վերանայի ոչ իշխանականների 12 կետերը, պայմանավորված է նրա ու Գագիկ Ծառուկյանի հանդիպմամբ:

Հակոբյանը նշեց, որ ոչ նախագահի, ոչ ԲՀԿ ղեկավարի գրասենյակներից նման հայտարարություն կամ հաղորդագրություն չի եղել: ՛՛Կա որոշակի արարողակարգ, որի շրջանակներում հաստատում կամ հերքում են հանդիպումները՛՛: Դիտարկմանը, որ լինում են նաև կուլիսային հանդիպումներ, Հակոբյանն արձագանքեց. ՛՛Հիմա անդրկուլիսային այնքան բան է կատարվում այս պետության մեջ, բոլոր դեպքերում պաշտոնապես չունենք հերքում կամ հաստատում, որ եղել է, թե ոչ՛՛:

Իսկ ինչ վերաբերում է ՀԱԿ-ԲՀԿ հայտարարություններին հանրահավաքների ու շտաների վերաբերյալ, ապա Հակոբյանն ասաց. ՛՛Եղել է որոշակի տարբեր կարծիքների առկայություն, բայց եռյակը շարունակում է մնամ ու նույն ձևաչափով գործել ՛՛:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ