02 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եռյակը նորից հավաքվել է

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցությունում  մեկնարկեց ոչ իշխանական եռյակի նիստը: Նիստին մասնակցում են  “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ԲՀԿ-ից՝ Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը, Նաիրա Զոհրաբյանը, ՀԱԿ-ից Արամ Մանուկյանն ու Լեւոն Զուրաբյանը:

Հայկական հարցում Թուրքիան աջակցություն է ակնկալում Վատիկանից

Թուրքիան ակնկալում է, որ Վատիկանը Հայկական հարցում կաջակցի Թուրքիայի որդեգրած դիրքորոշմանը: Այս մասին լրագրողներին հայտնել է Վատիկանում Թուրքիայի նորանշանակ դեսպան Մեհմեթ Փաչաջըն, ով օրերիս իր հավատարմագրերն է հանձնել  Հռոմի պապ Ֆրանցիսկոս 1-ինին, գրում է Ermenihaber.am-ը: Փաչաջըն լրագրողների պահանջով խոսել է Հայկական հարցի վերաբերյալ Վատիկանի դիրքորոշման մասին: Նա նշել է, որ Պապը շարունակ խոսում է երկխոսությունից  […]

Պատգամավորներին հորդորեցին զուսպ լինել

Ազգային ժողովի արտահերթ նիստում  ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը երբ կարծիք էր հայտնում սահմանամերձ համայնքներում  տնտեսավարողներին արտոնություններ տալու մասին, դահլիճում աղմուկ էր: Այվազյանը հորդորեց լռել եւ դիմեց ԱԺ նախագահին: “Զուսպ եղեք”,-պատգամավորներին նկատողություն արեց Գալուստ Գրիգորիչը:

Օդ ու ջրի պես՝ խաղաղություն է հարկավոր /վիդեո/

՛՛Միակ փաստաթուղթը, որը ռեժիմ է սահմանում դա զինադադարի պայմանագիրն է, ուրիշ ոչինչ…‘’,-մեզ հետ զրույցում  նշեց ՛՛քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի’’ փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Զրույցի թեման ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կործանված ուղղաթիռն ու օդաչուների դեռևս անհայտ ճակատագիրն էր: ՛՛Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այսօր Ղարաբաղին և ընդհանրապես տարածաշրջանին ուղղակի օդի ու ջրի պես […]

Ոչ թե վազքով ենք գնում, այլ հաստատուն քայլերով. Շարմազանովը՝ Մինասյանին

Ազգային ժողովի նիստում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ ՀՀ-ը վազքով գնում է դեպի ԵՏՄ, և դա պետք է հաշվի առնի ՛՛Բաժնետիրական ընկերությունների մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու հարցում: ՛՛Ոչ թե վազքով ենք գնում, այլ հաստատուն քայլերով՛՛,-Մինասյանին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նրանց ունեցվածքին ոչ ոք չի կպել. Բագրատյանն ու Բաբուխանյանը վիճեցին

Ազգային ժողովում ՛՛Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին՛՛ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը փորձեց ելույթ ունենալ, բայց տեղից բորբոքված արձագանքեց նախկին վարչապետ, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: ՛՛Վերջացրեք… Դուք էլ բարի եղեք ինձ լսեք, ես լսեցի ձեզ: Պարտավոր չեք համաձայն լինել ինձ հետ, բայց չխանգարել պարտավոր եք՛՛,- ի պատասխան Բագրատյանի դահլիճից հնչող […]

Սա մեր կապրիզը չէ. իշխանությունը չի բացառում ԸՕ բարեփոխումը /վիդեո/

՛՛Առհասարակ քաղաքական երկխոսության մերժումը դրական երևույթ չէ, և մերժում են երկխոսություն նրանք, ովքեր ասելիք ու անելիք չունեն քաղաքական դաշտում՛՛,-Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԱԺ նախագահի մոտ 12 կետերի վերաբերյալ տեղի ունեցած խորհրդակացությանը, որին չէր մասնակցում միայն ՀԱԿ խմբակցությունը: ՛՛Մերժումը մարգինալ ուժերի գործելաոճն է, սա ես չեմ ասում՛՛՛,-հավելեց […]

Վարչապետն ընդունել է Հայաստանում Չինաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպանին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգին: Վարչապետը շնորհավորել է Թիեն Ըրլոնգին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու առթիվ և հույս հայտնել, որ դիվանագետն իր գործունեությամբ կնպաստի հայ-չինական հարաբերությունների հետագա խորացմանն ու ընդլայնմանը:  Դեսպան Ըրլոնգը վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կներդնի առավելագույն ջանքերը՝ երկու բարեկամ […]

Ոչ իշխանականները լավ չեն կողմնորոշվում. մանրամասներ Գալուստ Սահակյանի մոտ կայացած խորհրդակցությունից /վիդեո/

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի մոտ քիչ առաջ ավարտվեց խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցությունը: Նշենք, որ Սահակյանը հրավիրել էր բոլոր խմբակցություններին՝ քննարկելու 12 կետերի հետ կապված հարցերը, սակայն ՀԱԿ խմբակցությունը հրավերը չէր ընդունել: Հանդիպումից հետո Henaran.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ որևէ բովանդակային հարց չի քննարկվել: ՛՛Ժառանգության՛՛ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն էլ հավելեց. […]

Շարունակվող սառը պատերազմի համար վճարում են Հայաստանը, Վրաստանը եւ Ուկրաինան. Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ՛՛Կանալ 24՛՛ հեռուստաալիքի եթերից անդրադարձել է միջազգային ու տարածաշրջանային մի շարք խնդիրների: Չավուշօղլուն խոսել է նաև ղարաբաղյան հիմնախնդրից, Ermenihaber.am-ը: Նախարարը նախ ընդգծել է, որ սառը պատերազմը ըստ էության չի ավարտվել Ռուսաստանի և Արևմուտքի միջև: Թեև Բեռլինի պատը քանդվել է, բայց չեն քանդվել «ուղեղների մեջ եղած պատերը»: Ըստ Չավուշօղլուի` սառը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված