20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչու ՀԱԿ-ը ժողովրդի կողքին չէ

՛՛Ձեր հարցը շատ դեմագոգիկ է, եթե իսկապես ժողովուրդը դեմ լիներ այս գործընթացին, այնտեղ բազմահազարանոց ժողովուրդ կհավաքվեր՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն՝ ի պատասխան հարցին, թե ՀԱԿ-ը միշտ ասում է, որ ժողովրդի կողքին է, այս դեպքում ինչը խանգարեց լինել ժողովրդի կողքին:  Դիտարկմանը, որ մի շարք այլ հարցերում ևս հավաքվում են այդ նույն մարդիկ, ու իրենք ասում են, որ ժողովուրդը իրենց կողքին է և գաղտնիք չէ, որ ժողովրդի միայն գիտակից, այդ ամենի հետևանքները հասկացող մասսան է դուրս գալիս փողոց, նա արձագանքեց, թե ժողովրդին պետք չէ բաժանել գիտակից և անգիտակից մասի, դա ժողովրդավարական արժեքների կոպիտ խախտում է:

 Դիտարկմանը, որ այդ դեպքում ժողովուրդը դեմ չէր նաև էլեկտրաէներգիայի թանկացմանը, որովհետև լրագրողներին և կուսակցականներին չհաշված շատ քիչ մարդ էր դուրս եկել բողոքելու, նա արձագանքեց, որ  չպետք է խառնել 10-15 մարդու ակցիան հազարավոր մարդկանց ակցիաների հետ: ՛՛Մարդկանց 10 %-ն է գալիս ակցիաների,  եթե գալիս են 1000, 10000  մարդ, դրա հետևում 100 հազարներն են, եթե գալիս են 10-15-ը, դրա հետևում կանգնած մարդ չկա՛՛:

Ինչ վերաբերում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի արած հայտարարությանը, թե նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ստորագրված ցանկացած փաստաթուղթ առ ոչինչ է, նա արձագանքեց, թե եթե վաղն իշխանության գան, պետք է տեր լինեն միջազգային պայմանավորվածություններին, եթե լուրջ գործիչ են:  ՛՛Այլ բան է, որ այն, ինչ մեզ դուր չի գալիս,  կփորձենք փոխել համաձայն միջազգային ստանդարտների:  Օրինակ՝ Գազպրոմի պայմանագիրն ամեն ինչ անելու ենք, որ փոխենք՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ