05 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեսիջ Պուտինին

Սեպտեմբերի երեքից հետո ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանում իշխանափոխությունը կարող է լինել միայն Կրեմլի ցանկության դեպքում, որովհետև Ռուսաստանի դիրքերը Հայաստանի իշխանությանների ձևավորման գործընթացում բավական ուժեղացել են: Արդյոք այն, որ եռյակի անդամներից ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն կողմ քվեարկեցին ԵՏՄ-ին միանալու պայմանագրին, կարելի է համարել մեսիջ Ռուսաստանին, որ իշխանափոխության դեպքում իրենք էլ Մոսկվայինն են: Հարցի շուրջ զրուցեցինք քաղաքական […]

Չի աշխատելու /վիդեո/

՛՛Եթե Հայաստանում անգամ հինգ տեսակի իշխանափոխություն լինի, ոչ ոք Հայաստանը չի փրկելու տնտեսական ճգնաժամից, որը ներկա տնտեսական գործընթացների շրջանակներում դառնում է ավելի ու ավելի ակնհայտ՛՛,-մեզ հետ զրույցում նկատեց ՛՛Ազատ դեմոկրատներ՛՛ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը: Սեդրակյանի դիտարկմամբ՝ ներկա իրավիճակը փոխելու համար հարկավոր է խոշոր դոլարային ինտերվենցիա. ՛՛Այս պարագայում ցանկացած շարժում, որը միտված է իշխանափոխության՝ կանգնեցնելու է […]

Րաֆֆին ՛՛մազոխի՞ստ՛՛ է

Ուրբաթ օրը տեղի ունեցավ «Ժառանգության» հրավիրած հանրահավաքը կամ, ինչպես իրենք են ասում, քաղաքացիական ժողովը: Իհարկե, եթե շատ մարդ հավաքեին, կասեին` հուժկու հանրահավաքը… Վանաձորի և Գյումրիի «հանրահավաքների» մասին լավ կլինի ընդհանրապես չխոսենք..Ես մշտապես խոսել եմ Ր.Հովհաննիսյանի, «Ժառանգության» կարգավիճակի մասին եռյակում, այն քամահրանքի ու անլուրջ մոտեցման մասին, որ զգացվում է այդ եռամիասնության մեջ: Հիմա այդ վերաբերմունքն այս […]

Գրիգորիչը փորձառու է եւ գիտի՝ ով ում դեմ է /վիդեո/

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը մամուլի ասուլիսում անդրադառնալով կոռուպցիային եւ կաշառակերությանը՝ նկատեց, որ Ուրուգվակում նման երեւույթ չկա: Հայաստանում դրա դեմ պիտի պայքարի հասարակությունը, այդ թվում լրագրողները: “Այո, ես փորձառու եմ, եւ բացելով թերթերը, զգում եմ՝ ով ում դեմ է պատվերով գրել: Այս հացրը մի թարգմանենք, թե չէ հետո կասեն՝ ովքեր են պատվիրատուները”,-ասաց նա: Մանրամասները՝ տեսանյութում:

Թուրքիան բազմաթիվ թանգարաններ պետք է հիմնի

Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը կարծում է, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ անհրաժեշտ է, որ Թուրքիային պատասխանատվության ենթարկելու համար հասկանանք, թե ինչ ենք պահանջում: Այս մասին նա խոսեց այսօր Ազգային ժողովում հրավիրված լսումների ժամանակ:՛՛Թուրքիան պետք է երկրում և երկրից դուրս բոլոր մակարդակներում իրականացնի լայնածավալ պետական նախաձեռնություններ, այդ թվում Ցեղասպանության պատմությունը դարձնի Թուրքիայի հանրային շրջանակների, […]

Ուրուգվայը Հայաստանի հետ համամիտ է

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը դատապարտում է Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում: Ազգային ժողովում Ուրուգվայի փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Գալուստ Սահակյանը  նշեց, որ Թուրքիայի ժողովուրդն էլ արդեն ընդունում եւ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, սակայն Թուրքիայի իշխանությունները ամեն ինչ անում են սեփական ժողովրդին եւ Թուրքիայի նոր սերնդին ցեղասպանությանը մասնակից […]

Պետք է ուշադրություն չդարձնել նրանց, ովքեր ասում են՝ ցեղասպանություն չի եղել

Պատմագետ Աշոտ Մելքոնյանը կարծում է, որ ցեղասպանության միջազգային ճանաչման վերաբերյալ մոտեցումներն ու քայլերը փոփոխության պետք է ենթարկվեն: Այս մասին նա նշեց այսօր Ազգային ժողովում հրավիրված ՛՛Աշխարհն առանց ցեղասպանությունների՛՛ խորհրդարանական լսումների ժամանակ: Ըստ նրա՝ առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան Թուրքիան իրականացրեց բնիկ ժողովուդների բնաջնջում՝ Արևմտյան Հայասանում հայերի, Փոքր Ասիայում և ոչ միայն Պոնտոսում հույների , ինչպես նաև ասորիների […]

Ուրուգվայը կճանաչի՞ Արցախի անկախությունը

Հնարավո՞ր է, որ Ուրուգվայը, հիշելով անցյալը, քանի որ առաջինն էր, որ 1965թ-ին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, լինի նաեւ առաջինը, ով կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ազգային ժողովում մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները դիմեցին Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիին: “Իմ երկիրը աշխատում է այդ ուղղությամբ, բայց Ուրուգվայի կառավարությունը ցանկանում է պահպանել լավ հարաբերություններ բոլոր երկրների հետ, […]

Առանց հիշողության կյանք, ապագա ու անցյալ չկա

Ազգային Ժողովում՝ Արտաքին հաարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, արդեն տեղեկացրել ենք, որ մեկնարկել են ՛՛Աշխարհն առանց Ցեսապանությունների՛՛ լսումները, որին ներկա են ԱԺ պատգամավորներ, Կառավարության ներկայացուցիչներ, այլ նաև օտարերկրյա հյուրեր:Խորհրդարանում է Ուրուգվայի Սենատի նախագահ, երկրի փոխնախագահ Դանիլո Աստորին: ՛՛Ուրուգվայի կոմղից ողջունում եմ ձեզ, անչափ շնորհակալ եմ ինձ հնարավորություն տալու՝ այս լսումներին մասնակցելու համար՝ հատկապես հաշվի առնելով այս […]

Հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ նոր դեսպանի անունը

ԱՄՆ-ի Սենատի Արտաքին կապերի հանձնաժողովը հաստատել է նախագահ Բարաք Օբամայի առաջարկած՝ Հայաստանի  դեսպանի՝ Ռիչարդ Մ. Միլս, Ջր.-ի թեկնածությունը: Տեղեկացնում են Ամերիկայի հայկական համագումարից:  Հիշեցնենք, այս պահին Հայաստանում ԱՄՆ դեսպանը Ջոն Հեֆֆերնն է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի