Պետք է ուշադրություն չդարձնել նրանց, ովքեր ասում են՝ ցեղասպանություն չի եղել
Պատմագետ Աշոտ Մելքոնյանը կարծում է, որ ցեղասպանության միջազգային ճանաչման վերաբերյալ մոտեցումներն ու քայլերը փոփոխության պետք է ենթարկվեն: Այս մասին նա նշեց այսօր Ազգային ժողովում հրավիրված ՛՛Աշխարհն առանց ցեղասպանությունների՛՛ խորհրդարանական լսումների ժամանակ: Ըստ նրա՝ առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան Թուրքիան իրականացրեց բնիկ ժողովուդների բնաջնջում՝ Արևմտյան Հայասանում հայերի, Փոքր Ասիայում և ոչ միայն Պոնտոսում հույների , ինչպես նաև ասորիների բնաջնջում իրենց հայրենքիում և իսլամ չընդունած եզդիների, որի բնաջնջմանն այսօր կրկին մասնակից է Թուրքիան:
Պատմագետը նկատեց, որ չպետք է այսօր ուշադրություն դարձնել այն մի քանի մարդկանց կողմից արված հայտարարություններին, որ Հայոց Ցեղսպանություն տեղի չի ունեցել, ինչպես և հրեաները ուշադրություն չեն դարձնում այն փոքրաքանակ մարդկանց, ովքեր նույնպես ասում են, որ Հոլոքստ չի եղել:
Դրա համար նա նկատեց, որ պետք է ջանքերն ուղղել նրան, որ հանդես գան միջազգային ասպարեզում հայրենզրման որոշում ընդունելու կոնվեցիան:
՛՛Եթե դատարտվում է էթնիկ հանցագործութունը, բայց չի լինում հետևանքը, մարդը մնում է առանց իր տան, առանց հայրենիքի և փոշիանում է՛՛,-ասաց նա: