Մեր երկիրը չի կարող տապալվել մեկ հարվածից.Րաֆֆի Հովհաննիսյան /վիդեո/
Ազատության հրապարակում մեկնարկեց ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հրավիրված քաղաքացիական ժողովը:
՛՛Սիրելի հայրենակիցներ այս վիճակների մեջ մենք եղել ենք շատ ու շատ անգամներ, թող ոչ մեկը չկասկածի, որ այս պայքարը մեր ժողովրդի համար տևական է և չի ճանաչելու՝ ո՛չ եղանակ, ո՛չ կուսակցակամն խաղեր և մենք առաջ ենք գնալու: Շաբաթնբեր առաջ այս նույն հրապարակում ես պատռեցի ելույթս, այսօր ուզում եմ հատվածներ կարդալ հենց նույն ելույթից՛՛,-իր խոսքում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
՛՛Այս աշխարհի վրա, մեր երկրում՝ ոչ մի անշրջելի բան չկա, ոչ մեկը՝ լուսանցքային չէ, ամեն մարդ կապ ունի մեր երկրի , մեր հայրենիքի և մեր ապագայի հետ:Մենք պետք է հասկանանք, թե ինչ պետք է անել, որ վերականգնվի վերադարձի ճանապարհը: Մենք կորցրել ենք ամեն ինչ , բայց գիտենք նաև, որ եկել է միասնության ժամը: Ես շատ վատ ժամանակներ եմ տեսել:Համոզված եմ բոլորս ենք անցել վատ ժամանակների միջով: Ինձ թվում է մենք կորցրել ենք մեր սրտերը այդ ժամանակներում՛՛,-նշեց Հովհաննիսյանը և մանրամասնեց մեր երկրին իստ իրեն պատուհասող վտանգների ահագնությունը. ՛՛Մեր այս երկիրը չի կարող տապալվել մի հարվածից՛՛,-հավելեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: