18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Վարչապետը մասնակցել է

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 5-ին այցելել է Երևանի պետական համալսարանին առընթեր՝ Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղ և մասնակցել դպրոցի հիմնադրման 25-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Շնորհավորելով ներկաներին դպրոցի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ՝ կրթօջախի առաջին սերնդի շրջանավարտ, վարչապետ Ա. Հարությունյանն ընդգծել է, որ ի շնորհիվ բարձրակարգ ուսուցիչների տրամադրած որակյալ կրթության՝ դպրոցի  տարբեր տարիների շրջանավարտներն այսօր արդեն լուրջ դերակատարում ունեն պետական կառավարման և տնտեսության բնագավառներում: Վարչապետի խոսքով՝ ժամանակն է, որ  անցած տարիների ընթացքում Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցի կուտակած փորձի ու գիտելիքների շնորհիվ կրթօջախի սաները հաջողություններ արձանագրեն նաև միջազգային օլիմպիադաներում. նա կոչ է արել այս հարցում ավելի հետևողական լինել:

Ա. Հարությունյանը շնորհակալություն է  հայտնել դպրոցի մանկավարժական կոլեկտիվին՝ մատաղ սերնդի դաստիարակության գործում ունեցած ակնառու ավանդի համար՝ Վարչապետի հուշամեդալով պարգևատրելով մի խումբ ուսուցիչների:

Միջոցառմանը ներկա էին նաև ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք, ինչպես նաև դպրոցի նախկին շրջանավարտներ:

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ