11 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բանաձևը ցույց տվեց հայերի հետ Եվրոպայի համերաշխությունը. Եվրախորհրդարանի պատգամավոր News.am

Եվրախորհրդարանի ավստրիացի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ուլրիկե Լունաչեկն  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում իրտեսակետն է ներկայացրել  Հայոց ցեղասպանության շուրջ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի, այդ հարցում անձնական պատասխանատվության և Թուրքիայի հետագա քայլերի մասին:  Մի քանի բառով ներկայացրեք, խնդրեմ, Հայոց ցեղասպանության շուրջ Եվրախորհրդարանի ընդունածբանաձևի մասին Ձեր տեսակետը:  Եվրախորհրդարանի պատգամավորների մեծ մասը, ովքեր կողմ արտահայտվեցին Հայոց ցեղասպանության շուրջ բանաձևին, […]

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 16-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) լիագումար նիստին: Պատվիրակության կազմում էին ԱՊՀ մասնակից պետությունների ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Հայկ Բաբուխանյանը եւ Հովհաննես Սահակյանը: Նիստը վարել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ, ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա […]

Ցեղասպանության վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևը հզոր հարված է Անկարայի ժխտողական քաղաքականությանը. Էդուարդ Շարմազանով

Ցեղասպանության վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևը հզոր հարված է Անկարայի ժխտողական քաղաքականությանը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:  Նրա կարծիքով, վերջին ժամանակներս Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի աշխուժացումը կարող է ճնշում գործադրել Անկարայի նկատմամբ և ստիպել վերանայել հայկական հարցի նկատմամբ իր քաղաքականությունը: «Սա վերջին ամիսներին եվրոպական կառույցների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ […]

Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ. ինչ է սպասվում

Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն այսօր կազմակերպել էր խորհրդարանական լսումներ Ռիգայում սպասվող Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ: Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան ողջունեց ներկաներին. «Մենք շահագրգիռ ենք զարգացնել երկկողմ հարաբերությունները ՀՀ-ի հետ, ԵՄ-ն կոնկրետ գաղափարներ է ներկայացրել յուրաքանչյուր երկրի համար, և նպատակը հետևյալն է՝ առանձնահատուկ հարաբերություներ ունենալ ԵՄ-ի հետ»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ չնայած ՀՀ-ն […]

Աշխարհի 70 երկրներին ուղղված կոչ

ՀՀ Հանրային խորհուրդը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նամակ է հղել Հանրային խորհուրդների միջազգային կառույցին՝ Տնտեսական ու սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիային, որի կազմում ընդգրկված է 67 երկրի 70 հանրային խորհուրդ՝ այդ թվում նաև ՀՀ Հանրային խորհուրդը: Հիշեցնելով, որ ս.թ. ապրիլի 24-ին լրանում է 1894-1923 թթ. Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված և […]

Գեւորգը հացադուլ է հայտարարել

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող, 2 ամսով կալանավորված Հիմնադիր խորհրդարանի Քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանը այսօր հայտարարել է հացադուլ՝ իր նկատմամբ կիրառված ապօրինությունների ու քաղաքական հալածանքների կապակցությամբ։ Այսօր Գևորգ Սաֆարյանին է այցելել իրավապաշտպան դիտորդական խումբը, որն արձանագրել է, որ նա տեղափոխվել է հացադուլ հայտարարած կալանավորների համար առանձնացված խուց։ Դիտորդական խումբը պատրաստակամ է իր ուշադրության կենտրոնում պահելու Գևորգ […]

«Թուրքիայի արխիվները «մաքրված» չեն, կան Հայոց ցեղասպանությունն ապացուցող փաստաթղթեր». գերմանացի լրագրող

«Թուրքական արխիվներում կան ահռելի քանակությամբ փաստաթղթեր, որոնք ապացուցում են Հայոց ցեղասպանության իրողությունը»,- նկատում է գերմանական «Die Tageszeitung» պարբերականի ստամբուլյան թղթակից Յուրգեն Գոթշլիգը: Նա այդ ուղղությամբ ուսումնասիրություններ է իրականացնում: Անգամ գիրք է հեղինակել Հայոց ցեղասպանության գործում Գերմանիայի ունեցած դերակատարման մասին: Գոթշլիգին վիճակվել է աշխատել Ստամբուլի օսմանյան և Անկարայի ռազմական  արխիվներում: Ermenihaber.am-ի հարցին «Թուրքիայի արխիվներում հնարավո՞ր է […]

Բողոքի ակցիա Գլենդելում. պահանջում են պաշտոնական Երեւանից /ֆոտո/

Այս պահին Գլենդելում Հայկական հյուպատոսարանի առաջ «Վերածնունդ» շարժման անդամները իրականացնում են բողոքի ակցիա: Նրանք պարզել են «100 ամյակն առանց ռեժիմի» շարժման ձերբակալված անդամների լուսանկարներով պաստառներ և պահանջում են նրանց ազատությունը: Դիտեք լուսանկարները

Ադրբեջանը սահմանին պատրաստություն է տեսնում. Հայկական Ժամանակ

«Ադրբեջանական զինուժը այս օրերին Հայաստանի հետ սահմանի երկայնքով ինժեներական ամրացման աշխատանքներ է իրականացնում: Մի քանի օր առաջ մեր թղթակիցը արձանագրել է, որ հայ-ադրբեջանական շփման գծի Երասխ-Սադարակ հատվածում հակառակորդի բուլդոզերը հողի բարձր պատնեշներ է կառուցում անմիջապես սեփական խրամատների երկայնքով: Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանից մեզ հասած տեղեկությունների համաձայն, նմանատիպ աշխատանքներ են ընթանում նաև Կայան-Ղազախ հատվածում, և ինչպես […]

Ով ում կմորթի ՀԱԿ-ում. Հայոց աշխարհ

ՀԱԿ-ը կանգնած է հերթական տրոհման շեմին։ Այս անգամ առիթ ծառայեցին սուր տարաձայնությունները խորհրդարանի հայտարարության նախագծի շուրջ, որով ողջունվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ ընդունված Համահայկական հռչակագիրը, գրում է «Հայոց աշխարհ»-ը:  «Տեր-Պետրոսյանին հավատարիմ Լեւոն Զուրաբյանի խմբավորումն արդեն հայտարարել է, որ մտադիր է բոյկոտել քվեարկությունը, իսկ Լյուդմիլա Սարգսյանն ու այլք, հակառակը, պատրաստվում են «կողմ» քվեարկել։ Կողմերը բավական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի