02 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՀՅԴ-ն ավելի «յուղոտ» կտորներ է ուզում. Ժողովուրդ

Բավական երկար ժամանակ է, ինչ համառ լուրեր են շրջանառվում ՀՀԿ-ի ՀՅԴ-ի կոալիցիա կազմելու հնարավորության մասին: Կողմերն իրենք ևս նման հնարավորությունն առանձնապես չեն հերքում: Իսկ ժամանակն անցնում է, բայց կոալիցիան չի կայանում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ կոալիցիայի չկայացման պատճառը ՀՅԴ-ին տրվելիք նախարարական պորտֆելների շուրջ տարաձայնություններն են:

Մասնավորապես, ՀՅԴ-ն ցանկանում է ստանալ էներգետիկայի և բնական պաշարների, էկոնոմիկայի ու տրանսպորտի և կապի նախարարների պաշտոնները: Ավելին, ըստ լուրերի, առաջին երկու պորտֆելների մասով ՀՀԿ-ն, կարծես թե, արդեն իսկ համաձայնել է, չլուծված է մնում միայն տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնի հարցը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ