11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սերժ Սարգսյանը կմասնակցի ԵՏՄ խորհրդի նիստին /վիդեո/

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ սա առաջին նիստն էր ապրիլի 24-ի միջոցառումներից հետո: Նիստի ժամանակ քննարկվել են այդ միջոցառումները, ֆորումի աշխատանքները, իմի են բերվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում արդեն կատարված ու դեռևս կատարվելիք քայլերը: «Մենք վերահաստատել ենք, որ ապրիլի 24-ի միջոցառումներով չեն ավարտվելու միջազգային ճանաչման դատապարտման գործում մեր քայլերը: Հայաստանի հանրապետությունը պետք է դառնա հարթակ ոչ միայն Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման, այլև ցեղասպանությունների հանցագործությունների միջազգային դատապարտման համար:

Մենք տեսանք, որ ՀՀ-ը դատապարտում է ոչ միայն Հայոց ցեղասպանությունը, այլև առաջամարտիկ է հանդիսանում ցեղասպանությունների դատապարտման»,-նկատեց ԱԺ փոխնախագահը: Նա նշեց, որ շատ հնարավոր է, որ առաջիկայում էլ կազմակերպվեն ֆորումներ ու քննարկվեն ցեղասպանության դեմ միջազգային պայքարի պարտավորություններն ու պարտականությունները:

Նիստի ժամանակ քննարկվել է նաև առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրությունները: Շարմազանովը հայտնեց, որ առաջիկա շաբաթվա ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ, ապա կմասնակից ԵՏՄ խորհրդի նիստին, իսկ մայիսի իննին՝ Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի միջոցառումներին: 

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ