18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ուրանում է. Ժողովուրդ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, գերադասելով նախարարի աթոռը, այժմ արդեն հրաժարվում է, որ երբևէ կապ է ունեցել ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի հետ: Մինչդեռ նա մինչև նախարար նշանակվելը, վերջին չորս տարում աշխատել է Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեում, այսինքն՝ եղել է Գագիկ Ծառուկյանի ենթական, քանի որ նա է այդ մարմնի նախագահը:

«Ժողովուրդ»-ը երեկ նախարարից փորձել է պարզել, թե Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից դուրս գալուց հետո ինչու հրաժարական չի ներկայացրել, քանի որ համընդհանուր ընկալում կա, որ Ղազարյանն այդ պաշտոնում նշանակվել է որպես ԲՀԿ և հատկապես Գագիկ Ծառուկյանի վստահությունը վայելող անձ, և հենց վերջինս է նրա թեկնածությունն առաջարկել նախարարի պաշտոնում: Սակայն Ղազարյանը կտրականապես հերքել է առնչությունն իր քաղաքական ծնողի՝ Ծառուկյանի հետ:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ