13 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը նաև Քիմ Քարդաշյանով պիտի ճանաչեն. Շուշան Պետրոսյան /վիդեո/

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան պետրոսյանը բարձր է գնահատում այն երևույթը, որ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն այցելել է Հայաստան: Henaran.am-ի հետ զրույցում նա նկատեց, որ նրա այցից 45 րոպե հետո արդեն համաշխարհային մամուլը գրում էր նրա այցի մասին: «Մենք պիտի խելոք ծրագիր ընդունենք, որ աշխարհին ճանաչել տանք»,-նշեց նա: «Նաև Քիմ Քարդաշյանով պետք է ճանաչել Հայաստանը»,-շեշտեց […]

Սան Պաուլոյի խորհրդարանը ապրիլի 24-ը հռչակեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

Ապրիլի 8-ին Բրազիլիայի ամենախոշոր նահանգը հանդիսացող Սան Պաուլոյի խորհրդարանն ընդունեց համար 1266/2014 բանաձևը, որով ապրիլի 24-ը հռչակվեց «Հայ ժողովրդի Ցեղասպանության ճանաչման և զոհերի հիշատակի օր»: Նախագիծը հեղինակել է նահանգային պատգամավոր Պեդրո Տոբիասը: Տեղեկանք: Սան Պաուլո նահանգը ամենախոշորն է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում, որի բնակիչների թիվը կազմում է 44 միլիոն մարդ, ինչը Բրազիլիայի ազգաբնակչության 20%-ն է: Նահանգի կազմում […]

«Ի՞նչ պակաս պահանջող է որ..»

«Քիմ Քարդաշյանի ՀՀ այցելությունից ակնկալիքներ թող ունենան նրանք, ովքեր շփվում, հարաբերվում են նրա հետ»,- ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց  ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Չեմ էլ ուզում ուռճացված տեսք տան։ Հիմա հայ է եկել  հայրենիք, պետք չէ երանգավորումներ տալ»,- ասաց նա եւ նշեց, թե շատերն ասում են, թե նրա ճանաչվածությունը պետք է օգտագործել: Բայց խնդիրը պետք […]

Նիդերլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատն որոշում ընդունեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ

Ապրիլի 9-ին Նիդերլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունեց որոշում, որով կարևորվում է Թուրքիայի և Հայաստանի կողմից իրենց պատմության վերաբերյալ ընդհանուր համաձայնության ձեռքբերումը, համոզմունք հայտնվում, որ փոխադարձ ըմբռնումի հասնելը 1915 թվականի վերաբերյալ անհրաժեշտ է երկու երկրների միջև հարաբերություններում առաջընթացի համար, հույս է հայտնվում առ այն, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգոկոչման միջոցառումները Նիդերլանդներում […]

«Մենք հանձնաժողովի հետ ամուսնական պայմանագիր չենք կնքել»

«Լրջագույն կորուստներ են եղել գազի ոլորտում, և երբ վավերացվում էր 20 տոկոսի վաճառքը, ԲՀԿ-ն հայտարարեց, որ դրա հետևանքները շատ լուրջ է լինելու: Ի վերջո, Գազի ժամանակավոր հանձնաժողովը չտվեց սպառիչ պատասխան, թե ովքե՞ր են մեղավոր»,-այսօր  Ազգային ժողովում ճեպազրույցների  ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Զոհրաբյանը  նշեց, որ միջազգային մամուլն անդրադարձել է այն հարցին, որ ՀՀ […]

Պուտինի հիվանդության մասին լուրերն իրական են. Times

Ռուս զինվորականներն ու հետախույզներն իրենց ամերիկացի գործընկերներին ասել է, որ երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտ ամսին 11 օրով անհետացել էր, իրականում հիվանդ է եղել, հավատացնում է The Times հանդեսը: Ամերիկացի զինվորականներից մեկը ասել է, որ Պուտինը հիվանդ է եղել այդ օրերին, սակայն ռուսական քաղաքական աշխարհընկալումն ու մշակույթն այնպիսին է, որ իրենք չեն կարող թույլ […]

Կորսիկայի Վեհաժողով Հայոց ցեղասպանության մասին բանաձևի նախագիծ է ներկայացվել

Կորսիկայի Վեհաժողովի առաջիկա նստաշրջանի առիթով «Femu A Corsica» քաղաքական կոալիցիայի անունից Ժան Բյանկուչչին Հայոց ցեղասպանության մասին բանաձևի նախագիծ է ներկայացրել, գրում է armeniangenocide100.org-ը: Փաստաթղթում նշվում է, որ 1915 թվականի ապրիլի 24-ին երիտթուրքերի ռեժիմն Օսմանյան կայսրության հայերի կոտորածներ է սկսել, ինչը հանգեցրել է 1.5 մլն հայերի՝ իրենց հայրենիքից բնաջնջման, իսկ ողջ մնացածները սփռվել են աշխարհով մեկ: […]

«Քարդաշյանը գոնե իր սեփական հետույքով է փող աշխատում» /վիդեո/

«Ես խորին շնորհակալություն եմ հայտնում Քիմ Քարդաշյանին, որ նա այցելեց Հայաստան, որովհետև մի ողջ ազգ արթնացրեց, այնպիսի տպավորություն էր, որ քնած էր մեր ազգը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը: Նա կատակեց, որ տեղին կլինի հայտնի հայուհուն նման զանվածային անկարգություններ կազմակերպելու ահմար «ձերբակալեն» ու Հայաստանում պահեն, մինչև լուծվեն Թուրքիայի ու Ադրբեջանի հետ կապված խնդիրները:  […]

Նրանց հարկավոր է մեկուսացնել մինչև ապրիլի 24-ը.Վահրամ Բաղդասարյան

«Հայի ազգանունով մարդիկ ցանկանում էին խոչընդոտել ապրիլի 24-ին կայանալիք միջոցառումները, և նրանց հարկավոր է մեկուսացնել մինչև ապրիլի 24-ը»,- այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն` անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի և համախոհների ձերբակալությանը։ «Նման լոզունգներով, անձնական չարդարացված նպատակներն իրագործելու համար այնպիսի տպավորություն ստեղծել միջազգային լսարանի առաջ, որ նրանք ՀՀ-ում պաշտպանված չեն, պարզ է, որ […]

Գազի գինը կարելի է 25 տոկոսով էժանացնել.Լևոն Զուրաբյան

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ խոսելով Գազի հանձնաժողովի զեկույցի մասին ԱԺ Հայ Ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ ինչպես պարզվեց տեղի է ունեցել կեղծիք և Վարդան Այվազյանը ներկայացրել էր մի փաստաթութղ , որը համաձայն ԱԺ հաստատված կարգի՝ չի քվեարկվել վերջնական նիստում: «Մենք սա կարևորում ենք, որովհետև հանձնաժողովը դա քաղաքական մարմին էր, որը պետք է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի