14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը փոխելը կարող է հետընթացի բերել. ՌԴ փոխարտգործնախարար

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը փոխելու փորձերը կարող են բերել բանակցային գործընթացի հետընթացի: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը` «Ազերի պրես»-ի հետ հարցազորույցում, գրում է РИА Новостиն:

 «Կարծում եմ, որ Մինսկի խմբի գործունեության շրջանակում կուտակվել է յուրահատուկ միջնորդական փորձ: Եւ հաշվի առնելով ղարաբաղյան թեմայի նրբությունը՝ ձևաչափը փոխելու ցանկացած փորձ կարող է հետընթացի բերել»,- ասել է նա:

Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանը, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ավելի քան երկու տասնամյակի ընթացքում շարունակում է ակտիվ դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում:

«Միջնորդները կարող են օգնել, նեցուկ լինել, առաջարկել հանգուցալուծման տարբերակ: Կարգավորումն ինքնին կախված չէ նրանցից, այլ կախված է կողմերից: Դա ցանկացած կարգավորման աքսիոմն է: Այս առումով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որքան էլ խորը և բարդ լինի, բացառություն չէ»,- նշել է  Կարասինը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ