Նրա բոտոքսը վախից կհալչի. Պուտինի նախկին համակուրսեցի

Սովետական նախկին հետախույզ, ներկայումս ամերիկյան ֆինանսական վերլուծաբան Յուրի Շվեցը “ГОРДОН”-ի հետ զրույցում ասել է, որ չնայած պաշտոնական կենսագրությանը`Ռուսաստանի նախագահը երբեք չի աշխատել հետախուզությունում «որակական միջինից ցածր հատկանիշներ ունենալու համար»: Նա պատմել է նաեւ, թե ինչ մականուններ է ունեցել Պուտինը: ՇՎեցը նաեւ Պուտինի համակուրսեցին է եղել:
«Դա ես չեմ ասում, այլ նրա կեղծ մասնագիտական կենսագրությունը: Այն փաստը, որ Անդրոպովի ինստիտուտը ավարտելուց հետո Պուտինին հետ ուղարկեցին Լենինգրադ, միանշանակ դիագնոզ է: Բացի այդ, նրան ինստիտուտում մականուններ էին տվել, անվանում էին «ծխախոտի մնացորդ», «անգույն խլուրդ», հիմա էլ նրան «Բոտոքս» են անվանում»,- ասել է Յուրի Շվեցը:
Նա նշել է, որ Պուտինն ուսանող տարիներին բացի միջին ինտելեկտուալ կարողություններից, նաեւ շատ կոմպլեքսավորված է եղել: Նա ամաչել է իր կարճ հասակից.
«Անլիարժեքության բարդույթը երեւում էր նրա դեմքից, մարմնից»:
Շվեցը նշել է նաեւ, որ այժմ Ռուսաստանի ճակատագիրը զգալի մասով կախված է ԱՄՆ-ից:
«Մեկ-երկու թղթեր ստորագրելով` Օբաման առանց որեւէ միջուկային պատերազմի կարող է Ռուսաստանին նախակաթվածային վիճակի հասցնել»,- ասել է նա:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: