13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ինչ-որ պահի մեր ազգանունները պիտի հայերեն դարձնենք». սա լուրջ

Ազգային ժողովում քննարկվում է Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի կապակցությամբ ընդունված համահայկական հռչակագիրը ԱԺ-ի կողմից որպես հայտարարության տեքստ ընդունելու հարցը: Նախագծի հեղինակը մի շարք պատգամավորներ են: Երբ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը թվում էր հեղինակ պատգամավորների անունները, Վահե Էնֆիաջյանի ազգանվան փոխարեն ասաց Էնֆաջյան: Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, և ԱԺ նախագահը կես կատակ, կես լուրջ ասաց. […]

Քիմ Քարդաշյանը Ցեղասպանության մասին փաստագրական ֆիլմ է նկարահանելու. Թուրքական ԶԼՄ-ներ

Թուրքական մի շարք էլէկտրոնային լրատվամիջոցներն անդրադարձել են աշխարհահռչակ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի` Հայաստան կատարած այցին: Առաջատար լրատվամիջոցներից «Hurriyet»-ը, «Vatan»-ը, «Haber 3»-ը, «A24»-ը և տասնյակ այլ լրատվական կայքեր, լուսաբանելով Քարդաշյանների ընտանիքի երևանյան այցը, ընդգծել են, որ նախատեսված է այցի ընթացքում նկարահանել Հայոց ցեղասպանության թեմայով փաստագրական ֆիլմ: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Քիմ Քարդաշյանն իր ամուսնու, դստեր և քրոջ […]

Արթնացնել ինքնագիտակցությունը

Ապրիլի 8-ին հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ տեղի ունեցավ «Ցեղասպանության հետևանքներիհաղթահարումը և ելքերը» թեմայով կլոր-սեղան քննարկում: Քննարկման կազմակերպիչն էր  Արատտաերիտասարդական ակումբը, իսկ քննարկման մասնակիցներն էլ հենց երիտասարդներն էին: Քննարկման նպատակն էրներկայացնել այն մոտեցումները, որոնք ունի երիտասարդությունը ընդհանրապես ցեղասպանությունների, հայերի ցեղասպանության հետևանքների հաղթահարման, հայոց պահանջատիրության խնդրի շուրջ: Քննարկմանը հատուկզեկույցով հանդես եկան Արատտա երիտասարդական ակումբի նախագահ Հովհաննես Բասենցյանը , ցեղասպանագետՌուզաննա Յոչյանը, քաղաքագետ, սոցիոլոգ Հովիկ Վերանյանը, միջազգային հարաբերությունների ուսանող ԴավիթՄարգարյանը, պատմաբան Անի Հակոբյանը: Քննարկմանը մասնակցում էին նաև ուսանողներ, հասարակական-գիտական ոլորտի այլ ներկայացուցիչներ: Պատմաբան Արտակ Սարգսյանը հավելեց զեկուցողներին, նշելով, որ ցեղասպանությունը ինչ-որ իմաստով շարունակվում է նաև այսօր […]

Անկարան ապրիլի 24-ին կզարմացնի՞ աշխարհին

Դե ինչ, բարեկամներ, եկավ ապրիլը` «G-բառի» շրջանը, բայց այս անգամ` մեծ ազդանշանով: Ուղիղ 100 տարի առաջ այս տառապյալ հողերի առաջնորդների գրած ամենախայտառակ էջերից մեկն ամբողջությամբ բաց է մնում, ընդ որում, մեր աչքի առաջ ու 100 տարի անց` ամբողջությամբ բաց թողնելով նաև հայերի մտքի և սրտի վերքերը, գրում է interpress.am-ը: Հայկական մեծ ողբերգության 100-րդ տարելիցին ընդառաջ […]

Քոչարյանը՝ Քիմ Քարդաշյանից

«Գիտեք ինչ, ամեն մեկն իր իղձերն ունի, նայած, թե ինչի մասին է խոսքը»,-այսօր կառավարության նիստից հետո ասաց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես է գնահատում Քիմ Քարդաշյանի ջանքերն՝ ուղղված Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին: «Հայուհի է, ցանկացել է գալ, ի՞նչ վատ է»,-նկատեց փոխարտգործնախարարը:

Ձեր աջն ու ձախը ակտիվ է այսօր, ի՞նչ կա. Հովիկ Աբրահամյանը` Արման Սահակյանին

Կառավարության այսօրվա նիստին, երբ Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը գործադիրին էր ներկայացնում հերթական հարցը, Հովիկ Աբրահամյանը նկատողություն արեց Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին. «Պարոն Սահակյան, Ձեր աջն ու ձախը ակտիվ է այսօր, ի՞նչ կա»,-նետեց վարչապետը զրույցի բռնված Սահակյանին:   

Պատգամավորի բաց նամակը կառավարությանը

Բաց նամակ ՀՀ կառավարությանը Այսօր՝  կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, գրավոր հարցերի ավարտից հետո սկսված բանավոր հարցերի հերթագրման ժամանակ կրկին տեխնիկական պատճառներով  հնարավորություն չունեցա կառավարության ներկայացուցչին ուղղել իմ հարցը: Ներկայացնում եմ այն հարցը, որը պատրաստվում էի հնչեցնել Ազգային Ժողովում: Հարցն ունի նախապատմություն, որը սկսվել է դեռևս ութ ամիս առաջ:  Դիմումներ էին ստացվել, որ Գեղարքունիքի […]

Գլխավոր դատախազը հանդիպեց ԱՄՆ նորանշանակ դեսպանին

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Մ. Միլսին: ՀՀ գլխավոր դատաախազը շնորհավորել է դեսպանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ ՀՀ դատախազության և ԱՄՆ դեսպանատան միջև համագործակցությունը կշարունակվի՝ դառնալով առավել նպատակային և արդյունավետ: Դեսպան Միլսի խնդրանքով ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է դատախազության համակարգի առջև դրված […]

Ինչ է ուզում Քոչարյանը. 168 Ժամ

«168 Ժամը» քաղաքագետի հետ զրույցում վերլուծել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցի մոտիվացիան, գրելով. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փորձեց տարանջատվել և իշխանությունից, և ԲՀԿ-ից»,- ասաց քաղաքական և ընտրական տեխնո;լոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այսօրվա հարցազրույցին: Նա, մասնավորապես անդրադառնալով Քոչարյանի հարցազրույցի քաղաքական բաղադրիչին, նշեց, որ ինչպես նախորդ հարցազրույցներում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի