17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նավթի շեյխ կամ Թուրքիայի նախագահ /վիդեո/

Տարածաշրջանային հարցերով փորձագետ, վերլուծաբան Սարգիս Հացպանյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը նկատեց, որ վերջին շրջանում, հատկապես վերջին 4-5 ամիսների ընթացքում իրեն դիմող բոլոր հասարակական-քաղաքական ուժերը հորդորում են, որ հայ ազգը թևակոխի պահանջատիրության փուլ:

Հացպանյանը կողմ է, որ Թուրքիան ոչ միայն դրամական փոխհատուցում տա Հայաստանին, այլ վերադարձնի բռնությամբ վերցված հողերը.«Ես ինքս, որպես Սարգիս Հացպանյան իմ պահանջը ձևակերպել եմ: Ես արևմտահայ եմ ու էտ ամբողջը ապրել եմ: Իմ գերդաստանում 86 հոգուց 3 հոգի է մնացել: Ես նրանց շառավիղն եմ և այսօր ինձ պատկանող հողում նավթ է դուրս գալիս ու ես հիմա կարող էի նավթի շեյխ դառնալ, այդքան հարուստ»,-նշեց Սարգիս Հացպանյանը:

«Ես թուրքերին ասում եմ, ինչո՞ւ չեք պատկերացնում, որ Ձեր նախագահ Էրդողանի փոխարեն ես կարող էի լինել Թուրքիայի նախագահ»,-իր պահանջը ձևակերպեց ընդդիմադիր գործիչը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ