13 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նշանակվեց

Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ) հայտնում է, որ Արփի Վարդանյանը նշանակվել է ԱՀՀ-ի տարածաշրջանային տնօրենի նորաստեղծ պաշտոնում (տեղակայված է Երևանում): Նշվում է, որ 1994 թվականից ի վեր Վարդանյանը երկար ժամանակ եղել է Համագումարի գործունեության աջակիցը: Նա աշխատակցել է Համագումարին և՛ Երևանում, և՛ Վաշինգտոնում` զբաղեցնելով, մասնավորապես, տարածաշրջային տնօրենի, գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի (Վաշինգտոնում) պաշտոնները: «Հայաստանի տարածաշրջանային գրասենյակը […]

«Կարգախոսը պետք է լինի ապրել ու արարել»

« «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» ֆորումն առաջին հերթին կոչված է որոշակիորեն վերավերմունք արտահայտելու եղելության հանդեպ, իսկ թե ինչ կտա, պայմանավորված է նաև կոնկրետ հարցերի քննարկման շրջանակով»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ կարող է տալ այսօր մեկնարկա ֆորումը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, և ինչ արձագանք կունենա այն միջազգային հարթարկներում:  Գագիկ […]

Երեւանում մեկնարկել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը. /ուղիղ/

Այսօր առավոտյան Երեւանում մեկնարկել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա գլոբալ ֆորումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Խորհրդաժողովին քննարկելու են ոչ միայն Հայոց ցեղասպանությունը, այլեւ պայքարը ցեղասպանությունների դեմ ողջ աշխարհում։ Ուղիղ հեռարձակումը՝ Հանրային ռադիոյի  

Օբաման հայտարարեց

Այսօր նախագահ Օբաման հայտարարեց, որ 2015թ. ապրիլի 24-ին Հայաստանի Հանրապետությունում 1915թ. իրադարձությունների 100-ամյակի ոգեկոչման միջոցառումներին կմասնակցի նախագահական պատվիրակություն, որի կազմում ընդգրկված են. ԱՄՆ գլխավոր գանձապետ-ֆինանսների նախարար  Ջեյքոբ Լյու, պատվիրակության ղեկավար Նախագահական պատվիրակության անդամներ.  Ռիչարդ Միլս, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան, ԱՄՆ պետքարտուղարություն Ջեքի «Կանչելյան» Սփայեր, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ (Կալիֆորնիա, ընտրատարածք 14) Ֆրանկ Պալոնե, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի […]

Մինչ օրս շատ դժվար է Ցեղասպանության թեման քննարկել ու կանխել

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի նախագահող Լուիզ Մորենո  Օկամպոն սկզբում ողջունեց ֆորումի կազմակերպիչներին, ներկաներին, ապա ասաց, որ իր  համար մեծ պատիվ է, որ հնարավորություն է ընձեռնվել ներկայացնելու առաջին հանձնախումբը, որի կազմում է երկրի նախագահը: Նա նկատեց, որ Ցեղասպանությունն ինչպես քաղաքական կյանքի վրա է ազդում, այնպես էլ արվեստի վրա, հասարակության վրա: «Երախտապարտ եմ, որ Հայաստանն առաջատար […]

Նախարարները սպասում են. համառ լուրերը չեն դադարում Ժողովուրդ

«Ժողովուրդը» անդրադառնում է կառավարության փոփոխության մասին խոսակցություններին. «Վերջին օրերին պարբերաբար շրջանառության մեջ է դրվում այն լուրը, թե առաջիկայում Կառավարու­թյան փոփոխությունից հետո ՀՀ վարչապետ է դառնալու ռուսւսստւսնաբնակ միլիարդատեր գործարար Ռուբեն Վարդանյանը: Սակայն այս լուրերը մի «թերություն» ունեն, որի մասին տարածողները հաստատ չեն մտածել»: Թերթը հիշեցնում է, որ ՀՀ Սահմանադրության 85-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ վարչապետը եւ նախարարները […]

«Այն, ինչին ցանկանում էին հասնել Հայոց ցեղասպանության կազմակերպիչները, չի հաջողվել»

Մեծարգո՛ հյուրեր, Գլոբալ համաժողովի հարգելի՛ մասնակիցներ Ողջունում եմ ձեզ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական գլոբալ համաժողովի շրջանակներում: Շնորհակալ եմ հրավերն ընդունելու և ձեր կարևոր մասնակցության համար: Համաժողովի ներկայացուցչական կազմը վստահություն է ներշնչում, որ այն կվերածվի հանցագործությունների հանցագործության` ցեղասպանության կանխարգելման մեխանիզմների մշակմանն ու կատարելագործմանն ուղղված համընդգրկուն քննարկումների կարևոր հարթակի: Վստահ եմ, որ այստեղ հնչած ելույթները, ներկայացված տեսակետները կստանան լայն միջազգային […]

Այսօր կդադարեցնի լիազորությունները. Ժամանակ

«Ժամանակը» գրում է. Կարապետ Գուլոյանն լարդեն 20 օր է զբաղեցնում է Կոտայքի մարզպետի պաշտոնը, սակայն Աբովյա- նի քաղաքապետի նրա լիազորությունները օրենքով սահմանված կարգով չեն դադարեցվել: Վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանըերեկ հայտնել է, որ այսօր կառավարության նիստում կդադարեցվեն Գուլոյանի՝ որպես համայնքի ղեկավարի լիազորությունները, եւ կկայացվի արտահերթ ընտրություն անցկացնելու որոշում: Այլ հրապարակումների ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

«Մի վախեցեք»

 «Այնպես չէ, թե ոչ մի բան չկա, այս ֆորումը պետք է ինչ-որ բան տա»,-այսօր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչ կտա այս ֆորումը Հայոց ցեղասպանության ճանաչմանը: «Անընդհատ տեղի են ունենում գործընթացներ, որոնք քայլ առ քայլ մոտեցնում են Ցեղասպանության ճանաչմանն աշխարհի կողմից, […]

Լքում է Տեր-Պետրոսյանին. Ժամանակ

ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը որոշել է ինքնուրույնություն դրսեւորել եւ երեկ Աժ-ում ՀԱԿ-ից տարբերվող քվեարկություն կատարեց: Այս մասին գրում է «Ժամանակը»: ՀԱԿ-ը հայտարարել Էր, որ բոյկոտելու Է Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով Աժ կողմից ընդունվելիք հայտարարության քվեարկությունը, մինչդեռ Ս. Դեմիրճյանը մասնակցեց այդ նպատակով երեկ հրավիրված արտահերթ նիստին եւ կողմ քվեարկեց հայտարարության ընդունմանը՝ ցույց տալով, որ դուրս է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի