26 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայերին մորթեցին իրենց բնօրրանում.թուրք մտավորական

Գերմանաբնակ թուրք մտավորական, Համբուրգի երկրամասի պառլամենտի ձախերի խմբակցության ներկայացուցիչ Հասան Բուրգուջուօղլուն  այս օրերին Հայաստանում է: Մտավորականը իր փոխանցմամբ փախել է Թուրքիայից, քանի որ հայերի Ցեղասպանության հարցի շուրջ հնչեցրած իր տեսակետների համար կարող էր նաև կյանքով հատուցել:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բուրգուջուղլուն բարձրաձայնեց իր դիտարկումները:

«Ես հայոց Ցեղասպանության առթիվ շատ կոնկրետ տեսակետ ունեմ, մենք պետք է այս հարցին հստակ առերեսվենք և դիրքորոշում հայտնենք: Ամենավատ բանը, որ կարող է մարդը` մարդուն անել դա տեղի ունեցավ Թուրքիայում, երբ թուրք և այլ մուսուլման ազգեր իր բնօրրանում հայ ժողովրդին խեղդեցին»,-ասաց թուրք մտավորականը:

Թուրք մտավորականը պատրաստ է պայքարել Ցեղասպանության վերջնական ճանաչման համար, այս ուղղությամբ նա աշխատանքներ է տանում Գերմանիայի պառլամենտում: Նա նշեց, որ պատգամավորական իրենց խումբը կազմված է 70 պատգամավորից ու իրենք բոլորն էլ պատրաստվում են քաղաքակիրթ ճանապարհով հաղթանակ գրանցելու:

Հասան Բուրգուջուօղլուն  ընդդիմադիր է, նախկին քաղբանտարկյալ և իր կենսագրությամբ հայտնի է որպես հայամետ ու արդարադատ մտավորական:

«Ես չեմ տարանջատում ինձ այս մեղսագործությունից , մենք շատ կեղտոտ կենսագրություն ունեցող մարդկանց թոռներն ենք:15 թվականին տեղի ունեցած իրողության առնչվելը արդեն մարդ լինելու չափանիշ է ու ես մասամբ ինձ մաքրված եմ համարում»,-հավելեց Բուրգուջուօղլուն:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ