23 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հրանուշ Հակոբյանից հետո

Կինոռեժիսոր Տիրգրան Խզմալյանը կոչով դիմել է հայկական սփյուռքին: « Կոչ եմ անում ազնիվ սփյուռքահայ կազմակերպություններին, հիմնադրամներին ու անհատներին խզել բոլոր հարաբերությունները ՀՀ իշխանության հետ, ընդհատել որեւէ գործարար, ֆինանսական, բարեգործական ներդրման, դրամաշնորհի կամ օգնության տրամադրումը մինչեւ որ քաղաքական բանտարկյալները ազատ արձակվեն: Ցեղասպանության եւ ազգի իրավունքների ճանաչման պահանջն անհամատեղելի է Հայաստանում մարդու իրավունքների եւ ազատությունների ոտնահարման հետ»: 

Կոստանյանը պահանջել է

Ձեռքերին շղթաներ անցկացրած, 18 քաղբանտարկյալների վերնաշապիկները հագած Հիմնադիր խորհրդրանի անդամները երեկ երեկոյան Ազատության հրապարակում իրականացրեցին հերթական իրազեկման ակցիան։ «Շղթաները խորհրդանշական իմաստ ունեն, մենք պայքարում ենք անօրինական կերպով քաղբանտարկյալներ ունենալու դեմ»,- ասաց ՀԽ-ի անդամ Սյուզաննա Սիմոնյանը։ Հիշեցնենք, որ Հիմնադիր խորհրդարանի անդմաներ՝ Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավլիկ Մանուկյանը, Գևորգ Սաֆարյանը ձերբակալվեցին ապրիլի 7-ին, նրանք մեղադրվում […]

Իրական քաղաքական լիդերի անհրաժեշտություն կա

Հայաստանում քաղաքական դաշտը մի տեսակ ատոմիզացվել է. ընդդիմությունը վարքաբանական, արժեհամակարգային ֆրագմենտացիայի մեջ է՝ չնայած միավորման որոշ փորձերի, իսկ իշխանությունն էլ կորցրել է հասարակության քաղաքական համակարգի զարգացման խթանները: Չկա դինամիկա, ստատիկ կայունությունը խորը լճացման աղբյուր է, որը մի օր գտնում է մի թույլ օղակ պայթելու համար, հատկապես՝ ներկայումս հասարակության մոտ տեղի ունեցող հորիզոնական մոբիլության համապատկերին, որը […]

Երազում է.բողոք մայիսի 1-ին /վիդեո/

«Հիմա աշխատավորներ չկան, քանի որ աշխատատեղեր չունենք»,-մեզ հետ զրույցում ասաց Կոմկուսի անդամ Ամալյա Ղարիբյանը: Ղարիբյանը երազում է սովետական հասարակարգի վերադարձի մասին, քանի որ այսօրվա մայիսի 1-ը համարում է բողոք: Նա հպարտությամբ է մասնակցում Կոմունիստական կուսակցության հրավիրած շքերթին: Մանրամասները՝ տեսանյութում:

Երկրում խայտառակ սոցիալական իրավիճակ է. հանրահավաքը մեկնարկեց

Շառլ Ազնավուրի անվան հրապարակում մեկնարկել է ՍԴՀԿ հանրահավաքը: Բացի ՍԴՀԿ-ից մասնակցում են նաև Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը և հասարակական կազմակերպությունների անդամներ: Նշենք, որ հանրահավաքը նվիրված է Աշխատավորների համերաշխության միջազգային օրվան:  Կուսակցության ղեկավարներ Արամ Սարգսյանն ու Նարեկ Գալստյանն իրենց ելույթներում անդրադարձան երկրում ստեղծված ծանրագույն սոցիալ-տնտեսական իրավիճակին:  Նրանք իշխանություններից պահանջում են աշխատանքով ապահովել քաղաքացիներին և երաշխավորել նրանց բարեկեցիկ […]

Ես իրա փեսային չեմ ճանաչում, հազիվ իմ փեսային գիտեմ

«Ես քաղաքականությունից բան չեմ հասկանում: Ընդհանրապես ոչ միայն Հայաստանի քաղաքականությունից, այլ ընդհանրապես, որովհետև քաղաքականության մեջ մենք տեսնում ենք միայն այն, ինչ որ վրան է, իսկ ինչ տակն է, մենք չգիտենք»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց դերասան, հումորիստ Սերգեյ Դանիելյանը: «Ես, որպես քաղաքացի, գիտեմ, որ շատ վատ է վիճակը, շատ, բայց դե ով ճիշտ արեց, ով սխալ արեց […]

«Ախպեր ջան…».Արտոն նախագահ դառնալ չի ուզում /վիդեո/

Արմենիան Նեյվի Բենդ խմբի հիմնադիր Արտո Թունչբոյաջյանը քաղաքապետ, նախագահ դառնալու ցանկություն չունի, թեեւ ասում է, որ իր կյանքը նվիրել է իր ազգին ու հայ մարդուն: «Չի եղել, որ մեկը գլխիս զենք դրել է, որ ես պիտի անեմ, ես հաճույք եմ զգում ու սա եմ անում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:  Երգիչը կարծում է, որ յուրաքանչյուրը պիտի […]

Ամենականացի նախագահը /ֆոտո/

Կին քաղաքական գործիչները սովորաբար իրենց կանացիությունը թաքցնում են խիստ, գործնական, անգամ տղամարդկային հանդերձանքի մեջ: Սակայն Արգենտինայի կին նախագահ 62-ամյա Քրիստինա Քիրշները չի պատկանում այդ քաղաքական գործիչների թվին: «Ես երկու թուլություն ունեմ` քաղաքականությունն ու շոփինգը»,- խոստովանել է կին նախագահը: Նա հագուստը վկայում է լավ ճաշակի ու կանացիության մասին:

Բաքուն «ԻՆՏԵՐՊՈԼ»-ով է սպառնում Արցախ այցելողներին

Մայիսի 3-ին Արցախում տեղի ունենալիք 6-րդ գումարման Ազգային Ժողովի ընտրություններին ընդառաջ Ադրբեջանի իշխանությունները վերջին ճիգերն են գործադրում՝դիտորդների մուտքը Արցախ արգելափակելու ուղղությամբ…Այսօր,Ադրբեջանի ԱԳՆ-ը մամլո խոսնակ Հ.Հաջիևը կրկին է հանդես է եկել ԲԱՐԲԱՋԱՆՔՈՎ և ոչ միայն նորից բոլորին զզվացրած “շաբլոն” հայտարարությամբ է հանդես եկել,այլև ԱՀԱԲԵԿԵԼ է ԼՂՀ-ը մեկնող դիտորդներին “ԻՆՏԵՐՊՈԼ”-ով՝օրինակ բերելով Սլովակիայի օրենսդիր մարմնի նախկին նախագահ Ֆ.Միկլոշկոյին,ով […]

Ավելի կարեւոր է պահանջատիրությունը. քաղաքագետ

Ցեղասպանության 100-ամյակի կարգախոսը` «Հիշում եմ եւ պահանջում» առաջին մասով ստացվեց, երկրորդը` ոչ այնքան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։ «Առաջին մասը՝ հիշելը, բավական հաջող անցավ. համաշխարհային լրատվական դաշտը լի էր այդ միջոցառումների մասին պատմող տեղեկություններով, իսկ ահա երկրորդ մասն այդքան էլ հստակ չէր, մասնավորապես, թե հատկապես ինչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի