01 Հունիսի, Saturday, 2024
KFC

«Երբ արդեն չափահաս էի, հպարտությամբ էի նայում նրան» /վիդեո/

«Հայրս մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին, և հորս մի ձեռքը հիմնականում չէր աշխատում, և երբ չափահաս էի արդեն, հպարտությամբ էի նայում նրան»,-այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրուցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:  «Մենք չունենալով ոչինչ, կարողացել ենք արցախյան հաղթանակը հասանելի դարձնել: Դա մեր գեների մեջ է: Այսօր էլ մեր զիվորները կարողանում են պահպանել մեր սահմանները»,-հավելեց նա:

Ըստ ԱԺ նախագահի՝ լավ ապրելու համար բոլորը պետք է միավորյալ լինել: «Դրա ապացույցները մենք արդեն ունեցանք, մեր աչքով տեսանք»,-նկատեց նա:  Հարցին, թե ինչ են ստացել վետերաններն իրենց արած գործի դիմաց, Սահակյանն արձագանքեց, որ եթե այդ հարցը տային վետերաններին, ապա նրանք կվիրավորվեին, քանի որ նրանք ստացել են իրենց ամբողջ կյանքի ամենակարևոր արժեքը՝ հպարտություն: 

ԱԺ նախագահն ընդգծեց, որ ժողովուրդը պարտավորություններ ունի վետերանների նկատմամբ: Իսկ այսօրվա խորհուրդը, ըստ նրա, վճռականությունն է: «Մեր ժողովուրդը պարտավոր է կոչ անել ընդդեմ ցեղասպանությանների պայքարի անընդհատական պրոցեսների, ու այսուհետ էլ ավելի հետևողական կլինի: Մարդկությունը խաղաղ կլինի, եթե քաղաքականությունը զիջի քաղաքականությանը: Արդեն իսկ կոչեր ու հայեցակարգեր ունենք, կոչ կանենք, որ բոլոր խորհրդարաններում կազմակերպվեն ընդդեմ ցեղասպանության հանձնախմբերը, ինչը ոչ միայն մեզ համար է, այլև ամբողջ մարդկության»,-շեշտեց նա:

Նա ասաց, որ ամեն ինչ չունենալով՝ կարողացել ենք հաղթել Արցախյան պատերազմում: «Մենք շահեկան իրավիճակում ենք, քանի որ մեր գեները, մեր երիտասարդները պատրաստ են ամենայն վճռականությամբ ապահովել մեր սահմանների անվտանգությունը»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ