12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Հայաստանն ու Ադրբեջանը կքննարկեն ԼՂ հարցը Ռիգայում. ԵՄ ներկայացուցիչ

Հայաստանն ու Ադրբեջանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի խնդիրը Ռիգայում «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա  մայիսի 21-22-ը: Այս մասին հայտնել է ԵՄ ներկայացուցիչը, հայտնում է РИА Новостиն: 

Հայաստանն ու Ադրբեջանը մասնակցում են Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրին, որում ներառված են նաև Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան։

«Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ գոյություն ունի այսպես կոչված՝ Մինսկի գործընթաց, որտեղ նախագահում է մեր անդամ երկրներից մեկը՝ Ֆրանսիան, ինչպես նաև՝ Ռուսաստանը և ԱՄՆ-ն: Նրանք կազմակերպում են երկու երկրների նախագահների, արտգործնախարարների հանդիպումները: Ռիգայում կանցկացվի նախագահների կամ արտգործնախարարների ևս մեկ հանդիպում: Դա այն քիչ գործընթացներից է, որին Եվրամիությունը չի մասնակցում»,- ասել է ԵՄ ներկայացուցիչը, ով չի ցանկացել, որ նշվի իր անունը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ