06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

«Ֆազս արդեն խփում ա»

«Համաձայն եմ, որ ժողովուրդը պատրաստ չէ դրան»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց դերասան, հումորիստ Սերգեյ Դանիելյանը՝ խոսելով քաղաքագետների տեսակետից, թե Հայաստանում իշխանափոխության չի լինում, քանի որ ժողովուրդը դրան պատրաստ չէ:

«Միգուցե ոչ թե չենք կարող, այլ չենք ուզում, մեծ հաշվով պետք չէ դեռ: Այ երբ որ այդ կրիտիկական զանգվածը կձևավորվի, այդ ժամանակ էլ կլինի: Հիմա ուղղակի Շանթ Հարությունյանի նման փետը ձեռն  առնելն ու դուրս գալ գոռգոռալ, կամ ասել՝ այ 24-ին փոխելու եմ սաղ, կտանեն կնստացնեն մի երկու օր, կթողեն և վերջ»:

Ըստ Դանիելյանի՝ քաղաքական ուժերն էլ նախքան իշխանափոխության մասին կոչեր անելը, լրատվամիջոցներն էլ այդ մասին խոսելուց առաջ պետք է հարցնեն՝ հասարակությունն ուզում է, թե ոչ:

«Ժողովուրդն ուզո՞ւմ է, հարցրե՞լ եք: Մենք ուրիշ ավելի լուրջ պրոբլեմներ ունենք: Ռուսաստան կա, բան կա, Ադրբեջանը, Թուրքիան… չգիտեմ, հենց սկսում եմ մտածել՝ ֆազս արդեն խփում ա … »:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ