13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Կտեսնեն իրական ապրիլի 24-ը»/վիդեո/

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Քննչական կոմիտեի շենքի դիմաց հավաքվել են ՀԽ-ի անդամները: Նրանք տեղեկացել էին, որ այսօր պետք է ձերբակալվածների նկատմամբ մեղադրանք առաջադրվի։ ՀԽ-ի անդամ Վարդան Հակոբյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ տեղի ունեցածը անօրինականություն է։ «Ճիշտ է նրանք օրենքի սահմանում են գործում, բայց առաջադրված մեղադրանքը անհիմն է, եթե այսօր նրանց ձերբակալեն ապա նրանք կտեսնեն […]

«Մինչև այսօր էլ չեմ տարբերում՝ ընդդիմությունը որն է, դիմությունը որն է»

Մեր ժողովուրդը միշտ ուշադրություն է դարձնում անունների հայկական լինելուն, իսկ ազգանուններին՝ ոչ: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Ըստ նրա՝ շատ ազգանուններ այլ արմատներ ունեն, ու դրանց ևս պետք է ուշադրություն դարձնել: Հիշեցնենք, որ այսօրվա նիստին ԱԺ նախագահը Վահե Էնֆիաջյանին դիմեց որպես Էնֆաջյան, ապա կատակեց ու խոսեց ազգանունների ծագման մասին:  […]

Վարչապետը ծաղրի առարկա է դարձել /ֆոտո/

Բրիտանացիները ծաղրուծանակի են ենթարկել երկրի վարչապետ Դեւիդ Քեմերոնին, քանի որ նա հոթ-դոգը դանակ-պատառաքաղով է կերել: Նրա լուսանկարը` հոթ-դոգ ուտելիս, հայտնվել է համացանցում: «Քեմերոնը դանակ-պատառաքաղով է հոթ-դոգն ուտում, վարչապետը չգիտի, թե ինչպես են ուզում հոթ-դոգը» նմանատիպ մեկնաբանությունները ողողել են համացանցը:

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել գերմանացի լրագրող, պատմաբան Վոլֆգանգ Գուստին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել գերմանացի լրագրող, պատմաբան Վոլֆգանգ Գուստին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ: «Հարգելի պարոն Գուստ, Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ: Մեզ համար թանկ են Ձեզ նման ազնիվ լրագրողներն ու պատմաբանները, որոնք որպես մասնագետ և որպես քաղաքացի՝ ջանք ու եռանդ չեն խնայում անաչառորեն փնտրելու, գտնելու ու վեր հանելու ճշմարտությունը: […]

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Իտալիայի պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտիի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Իտալիայի պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտիի հետ Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտիի հետ: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև ռազմական ոլորտում ստորագրված երկկողմ համագործակցության համաձայնագրի շրջանակներում փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: ՀՀ Նախագահը և Իտալիայի պաշտպանության նախարարը […]

«Դա աբսուրդ է, բարեկամներս» /վիդեո/

Ազգային ժողովը քննարկում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընդունման մասին հայտարարության տեքստը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, հանդես գալով արտահերթ ելույթով, ասաց, որ արժեքավոր է այս հայտարարությունը: Նա նշեց, որ ցեղասպանություններն անկախ նրանից՝ ում կողմից են եղել, երբ ու որտեղ, պետք է դատապարտվեն: «Մենք  ցեղասպանություն վերապրած ժողովուրդ ենք, և շատ բնական է, որ պետք […]

Ցանակցածն իր կարծիքն ասում է. Գրիգորիչը՝ Քոչարյանից /վիդեո/

Սահմանադրական բարեփոխումների հարցը չի ձգձգվում, փոփոխություններ լինելու են և քննարկման փուլում են: Այսօսր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նա հայտնեց, որ հանձնաժողովն աշխատում է, առաջարներ կան, և շուտով նաև տեքստը պատրաստ կլինի և կդրվի շրջանառության մեջ:  «Կարծում եմ՝ սահմանդրության հանրաքվեն կլինի կամ աշնանը կամ գարնանը»,-ասաց նա: Ինչ վերաբերում է ՀՀ […]

Գերմանիայի նախագահը կմասնակցի Ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագին

Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը ապրիլի 23-ին  Բեռլինում մասնակցելու Օսմանյան կայսրությունում դարասկզբում զոհված 1,5մլն հայերի և այլ քրիստոնյա փոքրամաանությունների հիշատակին անցկացվելիք պատարագին, գրում է armeniangenocide100.org-ը: Այդ մասին է հայտնում Գերմանիայի Երկրորդ հեռուստաալիքը, հավելելով, որ Գաուկը Գերմանիայի դաշնության առաջին նախագահն է, որ մասնակցելու է այս առիթով նման միջոցառման: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, գերմանացի մի խումբ պատգամավորներ հանդես […]

Ես էլ այստեղ եմ շատերին նկատողություն անում. ԱԺ նախագահը՝ վարչապետի նկատողությունից

 «Չեմ կարծում, որ միտումնավոր որևէ հարց կա»,-այսօր լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ըստ իրեն միտումնավո՞ր է վարչապետ Հովիկ Աբրահամյանը Կառավարության նիստերի ժամանակ հաճախակի նկատողության արժանացնում իր որդուն: Հիշեցնենք, որ այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Աբրահամյանը դիմելով Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին նկատեց. «Պարոն Սահակյան, Ձեր աջն ու […]

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված քննարկում Վիեննայում

Ապրիլի 7-ին Վիեննայում Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչության Մեծ դահլիճում Ավստրիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ուլրիկե Լունաչեկի բրյուսելյան գրասենյակի, Եվրոպական հանձնաժողովի ավստրիական ներկայացուցչության և Ավստրիայի Կանաչների կուսակցության հետ համագործակցությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հայաստան – Աղետ և ապագա. Կենաց-մահու 100 տարի» խորագրով քննարկում: Ելույթով հանդես եկավ Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանն, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի