03 Հունվարի, Saturday, 2026
KFC

Հեռացրեցին. Հայկական Ժամանակ

«Հայկակամ Ժամանակ-ի տեղեկություններով, ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծաոուկյանը Սերժ Սարգսյանին խոստացել է, որ բոլոր ջանքերը կներդնի եւ կաջակցի իշխանություններին՝ սահմանադրական հանրաքվեն Կոտայքի մարզում բարեհաջող անցկացնելու համար:

Հենց սրա դիմաց էլ Ծաոուկյանի փեսան՝ Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանը, նշանակվել Է Կոտայքի մարզպետ: Սույն պայմանավորվածության շրջանակներում Էլ երեկ ՀՀԿ շարքերից հեռացվել է Աբովյանի քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, ով ՀՀԿ-ԲՀԿ լարվածության շրջանում մարզում մեծապես աջակցել է ՀՀԿ-ին:

«Հժ-ն օրեր առաջ տեղեկացրել էր, որ ՀՀԿ Կոտայքի մարզային կառույցը որոշել է աջակցել ոչ թե իր կուսակից Արթուր Հարությունյանին, այլ Ծառուկյանի թեկնածուին՝ Վահագն Գեւորգյանին: Երեկ մեկնարկեցին հունիսի 7-ին նշանակված Աբովյանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների առաջադրումները, եւ Պալաչը ինքնաաոաջադրվեց:

Դեռ կեսօրին ԿԸՀ կայքում նրա անվան դիմաց գրված էր ՀՀԿ անդամ, արդեն երեկոյան՝ անկուսակցական: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադետսյանը հայտարարեց, թե Արթուր Հարությունյանը ՀՀԿ-ից հեռացվել Է կարգապահական խախտում թույլ տալու պատճառով:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ