29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ստահակների ժամանակը չի ավարտվում

 

 

 

 

Չէի անդրադառնա այս թեմային, եթե օրերս մեր տպագիր մամուլում աչքովս չընկներ արցախյան պատերազմի իրողությունների անբարո խեղաթյուրման մի օրինակ:  

Արցախի պաշտպանությանն իսկապես առնչված մարդիկ գիտեն ու հիշում են՝ ինչպես էր իրականացվում  Գետաշենի և Մարտունաշենի կենսագործունեությունն ու ինքնապաշտպանությունը՝  Ազատի և Կամոյի հայաթափումից հետո, շրջապատման օղակի մեջ, ցամաքային ճանապարհ չունենալու պայմաններում, հիշում ու հասկանում են՝ ինչ  նպատակով  էին կոոպերատիվներ բացվում և ինչի համար էին տեղում աշխատատեղեր ստեղծվում, նպատակը՝  մարդկանց գոյատևելու միջոցներով ապահովելն էր, ոչ թե ուղղաթիռային փոխադրումներով ,,մորու բիզնես,, անելը, և թե գետաշենցու  աճեցրաց և միակ ապրուստի միջոցը հանդիսացող մորին ու այլ հատապտուղները տեղափոխող ուղղաթիռներները  ինչով էին վերադառնում՝ առաջին հերթին  զենքով և զինամթերքով, ինչպես նաև, դեղերով և դեղամիջոցներով, այլ անհրաժեշտ պարագաներով :

Ու ինչ էր նշանակում 1989-1990-ին մաքսանենգ ճանապարհով զենք տեղափոխելը՝ սովետական բանակի,Սաֆոնովի և այլնի պայմաններում: Եթե ոմանք այսօր դա համարում են զվարճալի, կարող են զվարճանալ ու զվարճացնել իրենց նմաններին: Բայց, հարկադրված եմ հիշեցնել, որ պատերազմի տարիներին ոմանց օրինակով վերադասից  ցուցումներ տալու կամ թերթերում պասկվիլներ գրելու փոխարեն, իմ ընկերների հետ մտածել եմ ինչով կարող եմ փորձությունների  մեջ գտնվող  իմ ժողովրդին  օգտակար լինել՝ օրինակ, զենք ու զինամթերք  փոխադրելով եմ զբաղվել և բոլորովին հարկ չեմ համարել որևէ մեկին զեկուցել՝ ինչ ու ինչու եմ անում:

Առավելևս  հիմա ոչ ապարդյուն ՛՛արդարանալու՛՛, ոչ էլ բացատրելու հարկ չունեմ ու եթե պատասխանում եմ այս նենգափոխմանը, պատասխանում եմ հանուն այն մարդկանց, ովքեր առանց մտածելու վտանգում էին կյանքը ու չէին էլ կարծում, որ տարիներ անց ինչ-որ մարդիկ, պարապությունից  ու  իրենց անելիք  փնտրելով՝ նենգափոխելու են եղածը:Իսկ  ամբողջ կյանքը նշանավոր հովանավորների ու ազգականների ստվերում անցկացնողները, եթե նույնիսկ այսօր ինչ-որ կարգավիճակ ունեն, շատ փոքր են, որ իրավունք ունենան գնահատական տալ, թե պատերազմի ժամանակ ով ինչ է արել, երբ իրենք սեղանի տակից դուրս չէին գալիս:

Իսկ եթե դուրս էին գալիս՝ որ ուսումնասիրեն, թե ումից ինչ կարող են ստանալ: Ու այդպես էլ մնացել են՝ տարիներ անց իրենց  գործը արևի տակ տաք, չոր ու լուսավոր տեղի որոնումը դարձրած, անպայման՝ ինչ-որ մեկի ստվերում: Այդպես ապահով է, անվտանգ  ու պատասխանատվություն էլ չկա: Իսկապես ստահակների ժամանակը չի ավարտվում:    

Հերմինե Նաղդալյան

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ