19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Որպես հայ մարդ` շնորհակալ եմ Ֆրանսիայի ղեկավարությանը. Ա. Աշոտյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ֆրանսիական համագործակցության մի շարք հարցեր, այդ թվում` Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստան ժամանող բարձրաստիճան հյուրերի հնարավոր այցեր Հայաստանի Ֆրանսիական համալսարան, որտեղ վերջիններս հանդիպում կունենան բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: «Որպես հայ […]

Ռասել Քրոուի ֆիլմը վիրավորում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներին /վիդեո/

Հոլիվուդյան հայտնի աստղ Ռասել Քրոուի ·«Ջուր փնտրողը» (The Water Diviner) ֆիլմը, որը պատմում է Գալիպոլիի մասին, արդեն տեւական ժամանակ է` բողոքների ալիքի պատճառ է դարձել: Սոցկայքերում մարդիկ իրենց դժգոհությունն են հայտնում, որ ներկայացվող ժամանակաշրջանի իրադարձությունները ճիշտ չեն պատկերված եւ աղավաղում են պատմությունն ու վիրավորում Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներին: Աթենքի «Հայաստան» շաբաթաթերթը նամակի նախագիծ է կազմել, […]

Որ երկրների նախագահներն են ժամանելու Երևան

ՌԴ-ն, Ֆրանսիան, Կիպրոսը և Սերբիան կլինեն ՀՀ-ում՝ պետության ղեկավարի մակարդակով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը: Նա նշեց նաև, ոև կան պատվիրակություններ, որ գալիս են որպես պետության ղեկավար ներկայացուցիչ. «Օրինակ Կանադայի վարչապետը նշել է, որ այդ օրերին ավանդաբար լինում է հայ […]

Ազատիչը մեծահոգի մարդ է

Ես հիմա քաղաքականությանը չեմ հավատում, որովհետև հայաստանյան իրականության մեջ այն դարձել է սպառողական, արժեք չստեղծող, իդեա ու գաղափար լափող: Չէի հավատում նաև մի քանի ամիս առաջ, երբ թվում էր, թե երկրում ընդդիմություն կա, որովհետև սպառողականություն կոչվածը Եռյակի մոտ ավելի խորքային էր արտահայտված: Ամիսներ շարունակ, իշխանություն և ընդդիմություն կոչվածները զբաղված էին քաղաքացու կերպարի ոչնչացմամբ, քաղաքական ամեն […]

Եղել է այն ցունամին, որից Թուրքիան վախենում էր

«Արդեն եղել է այն ցունամին, որից Թուրքիան վախենում էր»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նա ցնման քայլեր համարեց Հռոմի պապի կողմից մատուցված պատարագը:  «Այս ցունամին շարունակվելու է նաև առաջիկա օրերին՝ ապրիլի 22-25-ին կայանալիք միջոցառումների ժամանակ»,-նշեց նա։ Ըստ Մանոյանի՝ Թուրքիան լրիվ տապալել է Գալիպոլիի 100-ամյակի վերաբերյալ միջոցառումների […]

Գագիկ Ծառուկյանի կինը թանկարժեք զարդերի սիրահար է hetq.am

490.000 դոլար արժողության պլատինե կախազարդը, 470.000 դոլարանոց պլատինե մանյակը, 35.000 դոլարանոց ապարանջանը և 25.000 դոլարանոց ականջօղը ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի կնոջ՝ Ջավահիր Ծառուկյանի կողմից 2014թ. ձեռքբերված թանկարժեք գույքն է: Ջավահիր Ծառուկյանը սիրում է թանկարժեք զարդեր, սպասք և այլն: Օրինակ՝ 2013թ-ին 8.5 մլն դրամ արժողության սպասք էր գնել: Այս մասին գրում է Hetq.am-ը եւ շարունակում.  «Բարգավաճ […]

Շնորհակալություն Էրդողանին

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Վերջին տարիներին, երբ աշխարհասփյուռ հայերն սկսեցին ծրագրել Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչումը, նրանք երկու հիմնական մտահոգություն ունեին՝ ինչպիսի՞ միջոցառումներ ձեռնարկել, որոնք առավելագույնս պատշաճ լինեն այս մեծաշուք առիթով, և ինչպե՞ս թաքցնել իրենց ծրագրերը թուրքական կառավարությունից, որպեսզի այն չկարողանա խափանել կամ ձախողել դրանք:  Մենք չէինք իմանում, որ թուրք ղեկավարներն […]

Ամերիկացի սենատորը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ամերիկացի հանրապետական սենատոր Թեդ Քրուզը հայտարարել է, որ հայերի, ասորիների և այլ քրիստոնյա ժողովուրդների կոտորածը պետք է կոչել ցեղասպանություն: Այդ մասին տեղեկացրել են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից: Հազարավոր մարդկանց ներկայությամբ հնչեցվել են սենատորի խոսքերը, ով ասել է, որ իբրև ամերիկացիներ` իրենք չպետք է լռեն եւ պետք է ճշմարտությունը բարձրաձայնեն:

«Բացառիկ երևույթ է»

Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիմնական միջոցառումները մեկնարկում են ապրիլի 22-ին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը: Նա հայտնեց, որ ապրիլի 21-ի երեկոյան Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի վերաբացումն է լինելու, իսկ ապրիլի 23-ի օրվա երկրորդ կեսին Մայր աթոռում տեղի է ունենալու սրբադասման կարգ: «Դա բացառիկ […]

Հայկական սփյուռքն ԱՄՆ-ում մահմդեականների և թուրքերի դեմ ուղղված քարոզչություն է իրականացնում. Չավուշօղլու

Ապրիլի 18-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հրավերով եռօրյա աշխատանքային այցով Վաշինգտոն մեկնած Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այցելել է Մերիլենդ նահանգում գտնվող «Թուրք-ամերիկյան մշակութային և  քաղաքակրության կենրոն» և իրազեկվել ընթացիկ աշխատանքների մասին: Նախարարը հայտնել է, որ նշյալ կենտրոնի բացումը տեղի կունենա Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների մասնակցությամբ, գրում է Ermenihaber.am-ը: Այնուհետև Չավուշօղլուն ԱՄՆ-ի մահմեդական համայնքի ներկայացուցիչների հետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի