Ուզում եմ չարիքի իշխանությանը և չարիքի ոչ իշխանությանը շնորհավորել վերամիավորելու կապակցությամբ. Ն. Փաշինյան
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ բարձրացրեց այն հարցը, որը նախորդ հարց ու պատասխանի ժամանակ խոստացել էր գրավոր դիմել. խոսքը փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանի կողմից հնչեցված այն արտահայտության մասին է, որ տարիներ շարունակ օդում առկախված են մնում այն տեղեկությունները, որ ԲՀԿ այլևս նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը միլիոնավոր հարկեր չի վճարում: […]





































