11 Մայիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱԿ-ը կշարունակի սատարել

Հունիսի 27-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ: Վարչությունը լսել է Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գործունեության հաշվետվությունը, որը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը: Նիստում քննարկվել է նաև Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Վարչությունը վերահաստատել է Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ իր հայտարարության մեջ արտացոլված դրույթները և Կոնգրեսի համերաշխությունը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ […]

Այվազովսկու 9-րդ ալիքն է. ազատամարտիկները կհամախմբվեն /վիդեո/

Ազատամարտիկների միավորումը կախված է ժողովրդի համախմբումից: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանը: Ազատամարտիկի խոսքով՝ մաքուր ազատամարտիկների թիվը գնալով նվազում է ու քանակ են կազմում «կեղծ» կռվածները: «Ընդամենը 30  հազար ազատամարտիկ է մասնակցել Ղարաբաղի գոյամարտին, բայց 100 հազարից ավել միայն թոշակ ստացող կա ու ղարաբաղյան պատերազմի հաշմանդամներ: Մենք քիչ ենք ու քաղաքական այրեր […]

Երիտասարդները թույլ չեն տա,որ շարժումը ղեկավարվի ընդդիմադիր դաշտի կողմից.քաղաքագետ

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ  քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը անդրադարձավ էլեկտրոէներգիայի սակագնի  թանկացման դեմ արդեն 5 օր Բաղրամյան պողոտայում իրականացվող նստացույցին: «Ձևավորվել է երիտասարդների մի շերտ, որը հանդես գալով որպես քաղաքացիական ակտիվ, ներկայացնում է հասարակության պահանջը: Ակտիվիստներն ասում են, որ իրենք ինքնակազմակերպվող են, այսօր օրերի ընթացքում նրանց մոտ տեղի է ունեցել ինքնազարգացում: Երեկ […]

Գյումրիում անցկացված երթի մասնակիցներից մեկի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել, մյուսի մոտ՝ դանակ

  Հունիսի 25-ին Գյումրիում անցկացված՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ուղղված բողոքի երթի ժամանակ ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 68 շենքի մոտից, ոգելից խմիչք օգտագործած վիճակում, Մուշի բաժին բերման են ենթարկել երթի մասնակից, 1972 թ. ծնված Ներսես Ա.-ին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել և առգրավվել է մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգված: Ներսես Ա.-ն հայտարարել է, որ […]

ԱՄՆ-ից միանում են …

Ֆեսբուքի օգտատեր Դանիել Դավիթը իր հանրագրում տեղադրել է լուսանկար և  գրառել է. «ԲԱՐԻ ԼՈւՅՍ..ՀԱՅԵՐ…ԲԱՐԻ ԱՌԱՎՈՏ – .ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐՆ էերբ լույսի համար պայքարում են լուսավոր մարդիկ… … կյանքը պիտի լինի գեղեցիկ իրականություն ընթանում է պայքար` ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման – ՄԻԱՆՈւՄ ԵՆՔ… Հունիսի 26, 2015 թ., Լոս Անջելես, ԿՆ, ԱՄՆ»:

Պետք է զգոն լինել սադրանքները կանխելու համար.ՀԽ

Տեղեկություն կա, որ ռեժիմը սադրանքներ կազմակերպելու նպատակով աննախադեպ քանակությամբ քաղաքացիական հագուստով ոստիկաններ և գործակալներ է ներդրել Երևանի Մ. Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող բազմահազարանոց հավաքի վայրում: Զուգահեռաբար՝ հավաքի դիմացի հատվածում կուտակվում են Ոստիկանության զորքերի և այլ ստորաբաժանումների մեծաքանակ ուժեր և միջոցներ: Այս հանգամանքները հաշվի առնելով, Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը հավաքի կազմակերպիչներին և հավաքի վայրում գտնվող ժողովրդին կոչ […]

Բաղրամյան պողոտայում ատրճանակ են նկատել. կա բերման ենթարկված

Հունիսի 27-ին, ժամը 00.20-ին Բաղրամյան պողոտայում ընթացող հավաքի տարածքում հասարակական կարգի ապահովում իրականացնող ոստիկանության ծառայողները հավաքի մասնակիցներից մեկի մոտ ատրճանակ են նկատել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Վերջինս բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ պարզվել է նրա ինքնությունը՝ Արգավանդ գյուղի բնակիչ, 1992 թ. ծնված Տիգրան Ռոստոմյան: Ատրճանակն առգրավված է: Հանգամանքները պարզվում են: Կատարվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի