18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Ընդունեցի շանտաժը.Գալուստ Սահակյանը՝ Լևոն Զուրաբյանին

 

ԱԺ նիստում  ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը դիմելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ առաջարկեց ԱԺ նիստի ուղիղ հեռարձակում ապահովել, քանի որ կարծում է, որ սահամանադրական փոփոխությունների նախագծի քննարկումը կարևոր է:

Գալուստ Սահակյանը պատգամավորին պատասխանեց, որ տեխնիկապես և ֆինանսապես  հնարավոր  չի ապահովել հեռարձակումը, որը Լևոն Զուրաբյանը համարեց «Դավադրություն ժողովրդի թիկունքում»:

«Ընդունեցի շանտաժը»,- հակադարձեց ԱԺ նախագահը:

ԱԺ փոխոխոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ անդրադառնալով Լևոն Զուրաբյանի հայտարարությանն՝  ասաց, որ պատգամավորի հայտարարությւոններն անհիմն են.«Նիստն ուղիղ եթերով հեռարձակվում է օնլայն ռեժիմով  Ազգային Ժողովի կայքում: Կա հեռուստաընկերություն,  որն ուղիղ եթերով հեռարձակում է այս քննարկումը և պետք չի իրականությունը խեղաթյուրել և մեր ժողովրդին թյուրիմացության մեջ գցել»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ