07 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Նոր սահմանադրությամբ գեյերը մեզ կուտեն»

«Սահմանադրության փոփոխությունները իշխանությունների վերարտադրությունից բացի ավելի մեծ չարիքներ է պարունակում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք  ԱԱԾ նախկին պաշտոնյա Գուրգեն Եղիզարյանը: Եղիազարյանի բնորոշմամբ  նոր սահմանադրությունը մեզ կրակի մեջ է գցելու:  Սահմանադրական փոփոխությունների նպատակը երկիրն արտաքին կառավարման տանելն է: Գուրգեն Եղիազարյանը նշեց, որ մի քանի անգամ կարդացել է Սահմանդրության նոր տարբերակը, բայց այդպես էլ չի հասկացել, թե ով է ի վերջո պաշտպանության նախարարը: «Ես չգիտեմ իշխանություններն ուզում են , որ այս նոր Սահմադրությունն անցնի, թե ոչ», – կարծիք հայտնեց բանախոսը:

Անդրադառնալով Սահմանադրության բարեփոխումների շուրջ ստեղծված «Ոչ» ճակատին, նա մատնանշեց, որ սա հերթական անգամ հայ ժողովրդին թյուրիմացության մեջ գցելու տարբերակ է: Բանախոսը ընդգծեց, որ դա անիմաստ խոսակցություն է.

«Այդտեղ ականներ կան, որոնք կպայթեն և այդ ոչն էլ իրենց հետ կտանեն»:

Մայր օրենքում գենդերային հավասարության դրույթի վերաբերյալ էլ նշեց, որ Եվրոպան փորձում է թունավոր միջոցներ այստեղ անցկացնել: «Եթե միասեռականների ամուսնությունները օրինականացվեն և գեյերի պսակադրություն կատարվի, ապա այդ գեյերը մեզ կուտեն»:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը, չհամաձայնեց Գուրգեն Եղիազարյանի հետ՝ կրկնելով, թե Սահմանադրական փոփոխությամբ իշխանության վերարտադրության հարց չի լուծվում: «Միասեռականների ամուսնության մասին էլ ասեմ, որ նման օրենք երբեք չի ընդունվել»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ