22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այնտեղ էլ հիվանդներ կան. ԱԺ նախագահը՝ Իլհամ Ալիեւի հայտարարության մասին

Այսօր ԱԺ նիստի մեկնարկից հետո վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատագամավոր Վահե Հովհաննիսյանն ու իր մտահոգությունը հայտնեց մոտ մեկ շաբաթ առաջ Աստանայում կայացած թուրքալեզու երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունների վերաբերյալ: Ալիևը հայտարարել էր, որ «Զանգեզուրը համարվում է հին թուրքական հող, Ադրբեջանի տարածք  և  Զագեզուրը խախտում է թուրքական աշխարհի աշհարհագրական միասնությունը»:

Վահե Հովհաննիսյանը հայտարարեց, որ այդ հայտարարությունից ժամանակ է անցել, բայց պաշտոնական Երևանը այդպես  էլ չի արձագաքնել, իր իսկ խոսքով, մտահոգիչ հայտարարությանը.«Գուց ե մենք մի խողովակ գտնենք խորհրդարանական մակարդակով արձագաքննելու: Սա խորհրդակցելու հարց է և ես հասկանում եմ, որ սա չի կարող մտնել օրակարգ, բայց պետք է հասկանալ անհանգստությունն այս մեղադրանքների»,- նշեց պատգամավորը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտնեց իր պատրաստակամությունը պատգամավորի հետ առանձին քննարկելու հարցը. «Համենայնդեպս ասեմ, որ այդ մասում էլ հիվանդներ կան, ինչպես մեր հասարակության մեջ: Այնպես չի, որ այնտեղի ամեն ասածին պետք է արձագանքնենք: Մանավանդ այսօր այդ խնդիրներով ամբողջ աշխարհն է արձագանքնում՝ Եվրոխորհրդարան, ԱՄՆ: Համենայնդեպս քննարկելի է: Ես կհրավիրեմ՝ կքննարկենք միասին»,- արձագանքեց Գալուստ Սահակյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ