Սիրիահայերը գալիս են Հայաստան ու հեռանում Եվրոպա.պատմաբան

«Սիրիայից Հայաստան տեղափոխված սիրիահայերի խնդիրները դեռ բավականին շատ են։ Սկսած երեխաներից, կանգնում են տարբեր հարցերի առջև: Ամռանը պետք էր հատուկ դասընթաց կազմակերպել, որպեսզի երեխաները լրացուցիչ կարողանային սովորել և հարմարվել այստեղի կրթական ծրագրերին: Շատերին գիտեմ, որ երեխաները դպրոցներում չհարմարվեցին և ընտանիքը գնաց երկրից»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սիրիահայ պատմաբան Գևորգ Յազեչյանը :
«Սիրիահայությունը պետք է սթափ որոշի՝ ինչ անել ապագայի համար: Շատերը գալիս են այստեղ ոչ թե մնալու, այլ Գերմանիա, Ավստրիա գնալու համար։ Ճշմարիտը Հայաստան գալն է: Գնալով մեր ազգաբնակչության թիվը փոքրանում է, և այն ազդեցությունը, որ կարող էինք ունենալ տարածաշրջանում, հիմա չենք կարող, քանի որ շատ քիչ ենք: Պետք է լինի պետական ծրագիր՝ ընդունելու սիրիահայերին»,-նկատեց հանդիպման երկրորդ բանախոսը Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:Որը համոզված է, որ սիրիական պատերազմն ավելի է թեժանալու։
«Եթե խոսում եք հայրենասիրությունից, ուրեմն հայրենիքի բեռը կրելու քաջություն ունեցեք»,-ընդգծեց ՀԳՄ նախագահը: