19 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Որն է ելքը

1930-ականներին, մանրակրկիտ քննելով Առաջին հանրապետության անհաջողությունների պատճառներն ու ժողովրդի վարքը, Եվրոպայում հաստատված մի խումբ մտավորականներ առաջարկեցին ազգային վերափոխման համակարգ: Գործող քաղաքական մեր ուժերը հակադրվեցին նրանց, ապա երկրորդ համաշխարհայինի ավարտին նրանց ազատազրկեցին Եվրոպա մտած սովետական հատուկ ծառայությունները: Անցավ յոթանասուն տարի:Խորհրդային կայսրությունում ազգային խնդիրներով մտածելն արգելված էր, իսկ Սփյուռքում գտնվող մեր կուսակցություններն այդպես էլ չկարևորեցին ազգային վերափոխման հարցն […]

«Ախր շատ վարկաբեկված են է, շատ-շատ…»

Շատ էի ուզում անդրադառնալ քաղաքական գործիչներին, քաղաքական կյանքին, քաղաքական ուժերին, սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նրանց շուկայական, կոնյուկտուրային, մերկանտիլիստական, անձնավորված, անպայմանորեն ՀԱԿազդվելու մարմաջով տառապող կարծիքներին… Դեռ գուցե և անդրադառնամ… Բայց ինչի՞ն անդրադառնամ, ո՞ւմ հիշեմ, ինչո՞ւ հիշեմ այդ բրուտոսներին, այդ պատեհապաշտներին, ինչո՞ւ ժամանակ վատնեմ, ախր շատ են պարզ ու կանխատեսելի…Իսկ ընդհանրապես քաղաքական ուժերի մեծամասնությունը երազախաբների, քաղաքական իմպոտենտների, արդեն […]

Սերժ Սարգսյանն էլ դեռ չգիտի

«Ոչ, իհարկե, չեմ կարող ասել, որ արդեն իսկ սկսվել է «նախընտրական» պայքարը կուսակցությունների միջև: Դեռևս շատ ժամանակ կա»,-Henaran.am-ի հետ զրույցում, գնահատելով ներքաղաքական գործընթացներն, ասաց «Կովկասի» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: «Այս ընթացքում՝ այսօրվանից ու նախագահական ընտրությունների միջև կլինեն կարևորագույն իրադարձություններ՝ սահմանադրական բարեփոխումներ ու խորհրդարանական ընտրություններ»: Նշենք, որ արդեն իշխանական կուլիսներում խոսվում է, որ ՀՀԿ-ի հաջորդ թեկնածուն […]

Անգելա Մերկելը ուշագնաց է եղել օպերային բեմադրության ժամանակ /վիդեո/

Օպերային «Տրիստան եւ Իզոլդա» բեմադրության ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ընկել է աթոռից եւ ուշագնաց եղել: Նրան անմիջապես առաջին օգնություն է ցույց տվել ամուսինը` Յոահիմ Զաուերը: Բժիշկները տեղում զննել են Մերկելին եւ ասել, որ հիվանդանոց գնալու կարիք չկա: Նրանք նշել են, որ կանցլերն ուշագնաց է եղել հոգնածության ու ջրազրկման արդյունքում, հայտնում է “Российская газета”-ն:  

“Երբ ՀԱԿ-ը վարկաբեկեց ընդիմադիր շարժումը”. /վիդեո/

Բոլոր ժամանակների ընդդիմադիր Արշակ Սադոյանը պատրաստ է գնահատական տալ գործող իշխանությանը. “Ներկա իշխանությունների վարած քաղաքականությունը կգնահատեմ, որպես շարժում հոսանքով: Որևիցե արմատական նորություններ, նոր մոտեցումներ, ցավոք սրտի, չեմ տեսնում, բայց հույս ունեմ, որ նոր մոտեցումներ ուղղակի նրանց էլ կպարտադրվի, որովհետև հնարավոր չի անընդհատ հոսանքով գնալ”,-Henaran.am-ի հետ ասաց Արշակ Սադոյանը: Նա կարծում է, որ ներկա իշխանությունը բաց […]

Վերջին շրջանում ակտիվացել են Հայաստան-ԵՄ հարաբերությունները

  Հուլիսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԵՄ գրասենյակի ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային: Ողջունելով հյուրին Սեյրան Օհանյանը նշել է, որ վերջին շրջանում ակտիվացել են Հայաստան-ԵՄ հարաբերությունները և նկատվում է համագործակցության դինամիկ զարգացում: Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է Հայաստանի պետական կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների […]

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել Բելգիայի ներկայացուցիչների պալատի նախագահ պարոն Զիգֆրիդ Բրակեին

Շնորհակալական ուղերձում մասնավորապես ասված է․ «Հարգելի պարոն նախագահ, Թույլ տվեք խորին շնորհակալությունս հայտնել Ձեզ  Բելգիայի  Ներկայացուցիչների պալատի կողմից 1915 թվականին Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար: Վստահ եմ, որ Ներկայացուցիչների պալատի այդ քայլն իր նպաստը կունենա ապագայում մարդկության դեմ նման ոճրագործությունների կանխարգելման գործում: Բելգիայի խորհրդարանը ևս մեկ անգամ հավաստեց իր հավատարմությունն […]

Ադրբեջանը ճակատային գրոհով հաղթանակներ չի տանի. քաղաքագետ

«Էտ գիշատիչը մտել է մեր հայրենիք ու անընդհատ նոր պատառներ է ուզում, խոսքս թուրքի մասին է»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում  այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ քաղաքագետ  Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը:  Նրա համոզմամբ, ժամանակն է, որ հայկական կողմը ԼՂՀ կոնֆլիկտի կարգավորման գործընթացում փոփոխություններ կատարի իր գործողություններում. «Պետք է Հայաստանն ընդունի, որ կոնֆլիկտի կարգավորման գործընթացում անուղղակի մասնակից է ու դուրս […]

«Խայտառակ» փաստաթղթի պատճառով կարող են պահանջել նախագահի հրաժարակա՞ նը

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը Սահմանադրական բարեփոխումների ներկայացված տարբերակը համարում է`«խայտառակ»փաստաթուղթ: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Գիմիշյանը իր հորդորը ուղղեց ՀՀ նախագահ Սերժ սարգսյանին.«Ես հորդորում եմ նրան`չընդունել որոշում այս նախագիծը հանրաքվեի դնելու համար:Եթե ինքը էտպիսի քայլ անի, ապա ես էլ մյուս քաղաքական ուժերի հետ միասին նախագահի հրաժարականի  պահանջ եմ դնելու: Սա սարսափելի փաստաթուղթ էր ուղղակի»,-ասաց Գիմիշյանը: […]

Երիտասարդը նրա համար է, որ փորձարկումներ անի ու ինքն իրեն դրսևորի. Հայրիկյանը կողմ թե՞ դեմ է /վիդեո/

«Երիտասարդը նրա համար է, որ փորձարկումներ անի ու ինքն իրեն դրսևորի: Պոռթկումներ ունեցան , լավ էր: Ուրախալի էր, որ իրենք պոռթկումների ընդունակ են: Պոռթկումների միջից կարող են նաև որոշ հետևողկան գործողություններ ծնվել կամ չծնվել»,-Henaran.am-ի հետ զրույցում, Բաղրամյան պողոտայում օրեր շարունակ երիտասարդների իրականացրած նստացույցին անդրադարձավ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Հայրիկյանը մանրամասնեց ասելիքը թերահավատորեն վերաբերվելով պայքարի սոցիալական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի