17 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ով որքան կարողացավ. տեղավորվեցին հանձնաժողովներում

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքը 2015 թվականի   դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի համար ձևավորված տեղամասային հանձնաժողովներում անդամներ նշանակելու հայտերը կարող էին ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողով ներկայացնել մինչև նոյեմբերի 11-ը` ժամը 18:00-ն: Սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքը ներկայացրել են իրենց հայտերը: Հայաստանի Հանրապետական,  «Բարգավաճ Հայաստան», […]

Արամ Մանուկյանն էլ է դեմ

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը շարունակում է դեմ լինել համայքների խոշորացման գործընթացին: Իր այս դիրքորոշումը նա մեկ անգամ ևս շեշտեց այսօր՝ ԱԺ արտահերթ նիստում: «Դեմ լինելու իմ փաստարկը հետևյալն է՝ չի կարելի խոշորացման գնալ այն պարագայում, երբ Հայաստանում մարդ չի մնացել, երբ շատ գյուղերում առաջին դասարաններ չկան, երբ ֆինանսական միջոցներ չկան: Բացի այդ, կան համայնքներ, որոնք […]

ԱԺ-ն ևս մեկ արտահերթ նիստ կգումարի

Այսօր կառավարության նիստում որոշվեց  առաջարկել ԱԺ-ին՝ նոյեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ին գումարված Ազգային ժողովի արտահերթ նիստի ավարտից անմիջապես հետո գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով` 1)  «Գործունեության իրականացման ծանուցման մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխո­ւթյուններ կատարելու մասին», «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխու­թյուն կատարելու մասին», «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական […]

Թոշակի տարիքը պետք է բարձրացնել` սկսում են չինովնիկներից

Ռուսաստանում ի վերջո ստիպված կլինեն բարձրացնել թոշակի տարիքը, քանի որ կյանքի տեւողությունը երկարում է, եւ դա բնական գործընթաց է։ Նման հայտարարություն է արել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը՝ նշելով միեւնույն ժամանակ, որ «ամեն դեպքում առաջ ընկնել պետք չէ»։ Մեդվեդեւն ասել է նաեւ, որ եթե թոշակային տարիքը բարձրացվի, ապա պետք է սկսել նրանցից, ովքեր «հոգեբանորեն պատրաստ են»՝ […]

Ի՞նչ կասի Քոչարյանի շոուն

«Նոյեմբերի 13-ին մեկնարկելու է «Այո և Ոչ» հեռուստանախագիծը: Այն բացառիկ է հայկական հեռուստաեթերում ու քարոզարշավի ձևաչափում: Սահմանադրական բարեփոխումներին կողմ և դեմ 16 քաղաքական և հասարակական գործիչներ մեկնելու են Հայաստանի մարզեր, լինելու են փոքր ու մեծ գյուղերում և քաղաքներում: Կազմվել է 2 խումբ, յուրաքանչյուրում ընդգրկվել են Սահմանադրական փոփոխություններին կողմ և դեմ 4-ական մասնակիցներ: Մի խումբը լինելու […]

Իմա՞ստը

«Սահմանադրական փոփոխություններ են երկրում ընթանում, մենք բերել ենք, երեք համայնք ուզում ենք խոշորացնել, իմա՞ստը»,- Ազգային Ժողովում նման հարցադրում արեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն` անդրադառնալով վարչատարածքային բաժանման մասին օրենքի նախագծին: «Ես ուղղակի չեմ հասկանում, թե ինչո ՞ւ քաղաքական կարևորագույն գործընթացներից այսքան կտրված, ժամանակից դուրս ինչ-որ նախագիծ է  ներկայացվում: Մենք ինչո՞ւ ենք ուզում այս փոփոխությունն այսքան արագ […]

Առանց արհեստական բաժանումների

Կին պատգամավորների կողմից ինքնաբացարկի դեպքում նրանց մանդատի փոխանցման հարցը վերամշակման կարիք ունի: Այս հարցի շուրջ , այսօր՝ նոյեմբերի 12-ին, կառավարության հերթական  նիստում հայտարարեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նախարարը ներկայացրեց  արդարադատության նախարարության բացասական եզրակացությունը «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների օրինագծի վերաբերյալ: Նշենք, որ օրինագծի հեղինակը ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն է: Ըստ Մարուքյանի հեղինակած օրինագծի, եթե կին պատգամավորը հրաժարվում […]

Սերժ Սարգսյանը ստորագրել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքները:

ԱԺ-ում նոր օրենքներ ընդունվեցին

Այսօր՝ նոյեմբերի 12-ին մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստի երրորդ օրը: Նիստի մեկնարկին քվերակության դրվեցին մի շարք օրենքի նախագծեր: Կառավարության կողմից ներկայացված ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ 85 կողմ, 3 դեմ և 11 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց: Հարկերի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ` 88 կողմ, 2 […]

Համանախագահներն ու Գերմանիայի արտգործնախարարը քննարկել են ԼՂ հիմնահարցը

Գերմանիայում գտնվող ԵԱՀԿ խմբի համանախագահները հանդիպել են  Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն եւ քննարկել ԼՂ հիմնահարցը խաղաղ ճանապարհով կարգավորելու խնդիրը: Այս մասին Ինստագրամի իր էջում հայտնել է Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Ուրախ եմ Բեռլինում հանդիպել Գերմանիայի արտգործնախարար Շտայնմայերի հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը»,- նշել է Ուորլիքը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի