20 Հունիսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստան-ՆԱՏՕ խորացված համագործակցության համար ՀՀ-ի՝ ՀԱՊԿ անդամակցությունը անհամատեղելի չէ

Երևանում ընթանում է «ՆԱՏՕ-Հայաստան համագործակցություն. Նոր  նպատակներ  և  հեռանկարներ» թեմայով կոնֆերանսը: Կոնֆերանսի շրջանակներում ՆԱՏՕ-ի Միջազգային աշխատակազմի Քաղաքական հարցերի և անվտանգության քաղաքականության բաժնի անդամ Շտեֆեն Էլգերսմանը լրագրողներին ասաց, որ Հայաստանի` ՀԱՊԿ անդամակցությունը ոչ մի անհամատեղելիության հարց չի առաջացնում Հայաստան-ՆԱՏՕ խորացված համագործակցության համար: Նա  նշեց, որ բազմաթիվ երկրներ, որոնք հանդիսանում են անվտանգության այլ շրջանակների անդամ, շարունակում են համագործակցությունը նաև ՆԱՏՕ-ի հետ: […]

Փոխհատուցում կտրվի Տուլայի վթարից տուժածներին և զոհերի հարազատներին

Տուլայում տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով զոհվածների հարազատները կստանան մեկ միլիոն դրամ, իսկ, ահա, տուժածներին կվճարվի մինչև մեկ միլիոն դրամ գումար: Այդ մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Նախարարը նշեց, որ փոխհատուցման վերջնական չափը այսօր կհստակեցվի: Խոսելով վթարի պատճառների մասին՝ նախարարը տեղեկացրեց, որ քննությունը դեռ ընթանում է, քննության ավարտից հետո […]

Առանց «նեղվելու»

Կապի և տրանսպորտի նախարար, ՀՀԿ-ական Գագիկ Բեգլարյանը լինելու է հանրաքվեի քարոզարշավի առաջին շարքերում: Լրագրողների հետ զրույցում վերջինս հայտարարեց, որ լինելով ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, մասնակցում է կուսակցության բոլոր միջոցառումներին : Լրագրողները հետաքրքրվեցին` նեղված չէ՞ արդյոք նախարարը, որ ընդգրկված չէ հանրաքվեի «այո»- շտաբում՝ Բեգլարյանն արձագանքեց` երբեք էլ շտաբի անդամ չի եղել, սակայն չմոռացավ նշել, որ միշտ […]

Մնացեք Աշոտյանի հետ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր հանրագրում անդրադարձել է ՀԱԿ-ի տարածած հայտարարությանը: Հիշեցնենք, ՀԱԿ-ը հայտարարել էր, թե «Եռանկյունի» հաղորդաշարը «ծաղր է քարոզչության հավասարության սկզբունքի նկատմամբ»: «Ծանոթացա ԵՌԱՆԿՅՈՒՆԻ հեռուստահաղորդման մասին այսօր հնչած տարբեր կարծիքներին, այդ թվում՝ ՀԱԿ-ի հայտարարությանը: Շնորհակալ եմ նման ուշադրության, հետաքրքրվածության և ծրագիրը հանրային քննարկումների կենտրոնում պահելու ու գովազդի համար: ՀԱԿ-ի հայտարարության մեջ մի շատ […]

Միլիոնավոր ամերիկացիներ ցանկանում են Պուտինին տեսնել իրենց նախագահի աթոռին

ԱՄՆ-ի Ավետարանչական ասոցիացիայի ղեկավար Ֆրենկլին Գրեմը, ով ճանաչվել է ԱՄՆ-ի ամենաազդեցիկ քրիստոնյան, օրերս ժամանել է Մոսկվա, որտեղ հայտարարել է, որ միլիոնավոր ամերիկացիներ ցանկանում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին տեսնել ԱՄՆ-ի նախագահի դերում, հայտնում է Komsomolskaya pravda-ն։ «Նա ինտիլիգենտ, խելացի եւ ուժեղ առաջնորդ է»,- ասել է նա։

Նույնիսկ նախարարը չգիտի

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անկեղծացավ, թե որևէ տեղեկության չի տիրապետում` ինչ է սպասվում մարզահամերգային համալիրին  վերջինիս վաճառքից հետո: Նախարարը գիտի միայն այն, որ կառավարության որոշումով այն վաճառված է: Սարգսյանը հավաստիացրեց` մարզահամերգային համալիրի վաճառքից հետո շենքում որևէ գործառույթ չի իրականացվել, ծրագիր չի ներկայացվել: Խոսելով շինության ճարտարապետական կառուցվածքի ապահովությունից, Սարգսյանը վստահեցրեց. «Հարցը կքննարկվի, հեղինակները կմասնակցեն: Ես երաշխավորում […]

«Հարևանի հարսն» ու «Հյուսիս-հարավ»-ը

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը կապի և տրանսպորտի բյուջետային հատկացումների վերաբերյալ քննարկմանը շատ զարմացավ, որ 2016 թվականին նախատեսվում է կառուցել Հյուսիս-հարավ ավտոճանապարհի միայն 9 կմ-ամնոց հատվածը: Հարությունյանը նշեց, որ ավտոճանապարհի կառուցման առումով օրինակ մեր հարևան Ադրբեջանը մեզնից արագաշարժ է: Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանն արձագանքեց`  9 կմ-ը՝ նվազագույնն է, ինչը պարտադիր նախատեսվում է կառուցել: […]

Հալեպում կրկին աղետ է

Հալեպի հայալեզու «Գանձասար» պարբերականի Facebook-ի պաշտոնական էջը հայտարարություն է տարածել, որտեղ մասավորապես ասվում է. «Հալէպ հերթականօրէն սկսաւ վառելանիւթ եւ պարեն հասնիլ։ Ջուրը հերթաբար հասանելի սկսաւ դառնալ քաղաքի համարեա՛ բոլոր թաղամասերուն, մինչ ելեկտրականութիւնը աւելի քան 16 օրէ ի վեր անհասանելի է՝ բախումներու հետեւանքով ելեկտրակայաններու վնասուած ըլլալուն եւ զինեալ ահաբեկչական խմբաւորումներուն նորոգիչ խմբակներու տուեալ կայաններ մուտքը արգիլելուն […]

Անօթևանների հարցը վերջնականապես կլուծվի

Կառավարությունը շուտով որոշում կկայացնի երկրաշարժից տուժած, հաշվառված և շահառու ճանաչված անձանց բնակարանների վկայականներ տալու երկրորդ փուլի մեկնարկի վերաբերյալ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Նրա խոսքով՝ մինչև 2016 թվականի վերջը կլուծվի քաղաքային, մինչև 2017 թվականը՝ գյուղական բնակավայրերի անօթևանների խնդիրները: Նախարարը նշեց, որ օրինակ` Գյումրիի «Մուշ» թաղամասում լուծվել է երկրաշարժից տուժած մոտ […]

Ժիրայր Սեֆիլյանի հորդորը` Վոլոդյա Ավետիսյանին

«Սիրելի Վոլոդյա, Դու պայքարի մարդ ես և չես կարող անտարբեր մնալ, երբ քո Հայրենիքը վտանգված է: Այդ պատճառով մեր երկիրը բռնազավթած վարչախումբը բանտարկել է քեզ, որպեսզի դու չկարողանաս քո հեղինակությունն ու կարողությունները լիարժեք կերպով ծառայեցնել Հայաստանի ազատագրման գործին: Այդ պատճառով դու ընտրել ես բանտային խիստ սահմանափակ պայմաններում պայքարի ծայրահեղ ձևը՝ հացադուլը: Սակայն այսօրվա կառավարիչները բարոյականություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի