06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայաստանի և Բրազիլիայի միջև մուտքի արտոնագրային ռեժիմը վերացվում է

ՀՀ Արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ ուժի մեջ է մտել ‪‎Հայաստանի և Բրազիլիայի միջև մուտքի արտոնագրային ռեժիմը վերացնելու մասին համաձայնությունը։

Ըստ Հայաստանի Հանրապետության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Կառավարությունների միջև ձեռք բերված համաձայնության՝ ս.թ. նոյեմբերի 25-ից Հայաստանի և Բրազիլիայի քաղաքացիները միմյանց տարածք մուտք գործելու, դուրս գալու, տարանցիկ անցնելու և գտնվելու համար ազատվում են մուտքի արտոնագիր ձեռք բերելու պահանջից՝ 90 (իննսուն) օրը չգերազանցող ժամկետով, որը կարող է երկարաձգվել մինչև 90 (իննսուն) օր՝ պայմանով, որ գտնվելու ընդհանուր ժամկետը չգերազանցի 180 (հարյուր ութսուն) օրը 12 (տասներկու) ամսվա ընթացքում:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ