20 Հունիսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երիտասարդներն իրենց մարմիններով Պուտինի դիմանկարն են պատկերել /վիդեո/

ՌԴ Չելյաբինսկ քաղաքում՝ ուսանողական խմբերի համառուսաստանյան հավաքի միջոցառման շրջանակում, մի քանի հազար ուսանողներ իրենց մարմիններով կազմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հսկայական դիմանկարը, գրում է korrespondent.net-ը։ Երիտասարդներն իրենց ձեռքում սպիտակ թղթեր են պահել ու այնպես են շարվել, որ վերևից նայելիս պատկերվել է Պուտինի դիմանկարը։ Ակցիային մասնակցել է ավելի քան 2.000 մարդ՝ Չելյաբինսկի ուսանողներն ու կամավոր […]

Հայաստանի արտգործնախարարը մասնակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի աշխատանքներին

Նոյեմբերի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Փարիզում մեկնարկած ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության 38-րդ գլխավոր համաժողովին։ Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ կոնֆերանսի լիագումար նիստին։ Համաժողովին մասնակցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ 195 երկրների բարձրաստիճան պատվիրակություններ, որոնք պետք է հավանության արժանացնեն կազմակերպության առաջիկա տարիների գործունեության ծրագիրը և բյուջեն։ Կոնֆերանսի ընթացքում նախատեսված են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար […]

Վարչապետը մերժել է. Ժամանակ

«Մեր տեղեկություններով` Ազգային վիճակագիական ծառայության ղեկավաղ Ստեփան Մնացականյանը վերջերս հրաժարականի դիմում է ներկայացրել վարչապետ Հովիկ Աբրահամյանին, բայց մերժվել Է։ Բանն այն Է, որ Ս. Մնացականյանը վարդապետին դժգոհել Է, որ այլեւս չի կարող ցանկալի տնտեսական աճի համար թվեր ապահովել, որ բոլոր ոլորտներում անկումներ կան, բայց ինքը ստիպված Է հակառակը ցույց տալ, քանի որ իրենից դա են […]

Ադրբեջանը ԵԽԽՎ-ն դարձրել է շուկա. պաշտոնական Ստեփանակերտի պատասխանը

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը կարծում է, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) քաղաքական հանձնաժողովի կողմից շրջանառության մեջ դրված «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» հակահայկական զեկույցը որևէ հետևանք չի ունենա: Henaran.am-ի հետ զրույցում խոսնակը նշեց, որ զեկույցն ավելի շատ հարված էր ժողովրդավարությանը և հենց ԵԽԽՎ-ին: Ըստ նրա` նման զեկույցը ներդրում կամ […]

Ազատամարտիկները ստորագրահավաք են անում

Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը արդեն 8-րդ օրն է անժամկետ հացադուլի մեջ է: Ազատամարտիկները ստորագրահավաք են իրականացնում, որի նպատակն է հորդորել ընկերոջը` դադարեցնել հացադուլը: «Վոլոդյան մեզ շատ է պետք: Տղաները հանրապետության տարբեր մարզերում իրականացնում են ստորագրահավաքը: Նպատակը քանակ ապահովելը չէ, այլ` գաղափարը»,- Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» հանձնախմբի նախագահ Գագիկ Սարուխանյանը: Ազատամարտիկները հանդես կգան […]

Սուդանի ողբերգությունից՝ աբսուրդ

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հաղորդագրություն է տարածել Սուդանում տեղի ունեցած ավիաաղետի կապակցությամբ: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է, որ ողբերգական աղետի հետևանքով զոհված հայ օդաչուների մահվան պատճառը միմիայն Հայաստանում իշխող հանցավոր ռեժիմն է: Ինչ կապ ունի ողբերգությունը իշխանությունների հետ և ուր է հասնում ընդդիմության քաղաքական ֆանտազիան՝ իշխանություններին մեղադրյալի աթոռին գամելու հարցում. Henaran.am-ը զրուցեց ՏՏ ոլորտի մասնագետ, […]

Charlie Hebdo-ն ծաղրել է ռուսական A321-ի կործանումը /ֆոտո/

Ֆրանսիական Charlie Hebdo հանդեսը, որը հայտնի է իր ծաղրանկարներով, այս անգամ ծաղրել է Եգիպտոսում ռուսական Airbus A321 ինքնաթիռի կործանումը։ Ինչպես հայտնում է РЕН ТВ-ն, հանդեսը երկու ծաղրանկար է հրապարակել։ Դրանցից առաջինում ինքնաթիռի մասերն ու զոհերն էլ, ինչպես նաեւ ահաբեկչի գլուխ, որի կողքին գրված է՝ ռուսական ավիացիան ամրապնդել է իր գնդակոծությունները։ Երկրորդում գանգ է նկարված, որը […]

Աշոտյանը պատրաստ է նույնիսկ անվճար աշխատել

Արմեն Աշոտյանը կվարձատրվի ՀԸ-ում հաղորդում վարելու համար, սակայն դեռևս աշխատանքային պայմանագիր չի կնքվել: Լրագրողների հետ զրույցում Աշոտյանն անգամ հայտարարեց, որ աշխատեղ չի փնտրել, որ աշխատավարձով պայմանավորված գնա աշխատելու, թե ոչ: «Անվճար էլ կաշխատեմ, եթե միակ տարբերակը դա լինի, կաշխատեմ այնքան ժամանակ, որքան հեռուստադիտողին հետաքրքիր կլինի իր աշխատանքը անկախ նրանից վճարո՞վ է, թե՞ ոչ»,- մեկնաբանեց նախարարը: […]

Խորհրդարանում պատգամավորը շշով խփել է կին պատգամավորի գլխին /վիդեո/

Ուկրաինայի Գերագույն Ռադայում հերթական միջադեպն է գրանցվել։ Երկու պատգամավորների վիճաբանությունն ավարտվել է նրանով, որ Անդրեյ Տետերուկը շշով հարվածել է կոլեգայի՝ «Բատկիվշչինա» խմբակցության կին պատգամավոր Ալեքսանդրա Կուժելի գլխին, հայտնում է НТВ.Ru-ն։ Կինն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, նրա մոտ ուղեղի ցնցում է եղել։ Միջադեպի մասին մեկնաբանություններ առայժմ ոչ ոք չի անում։

Հայաստան կայցելի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը

Ս.թ. նոյեմբերի 9-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Երեւանում ՌԴ ԱԳ նախարարին կընդունի է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։ Այցի ընթացքում կայանալու են Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները, որոնց հաջորդելու է Էդվարդ Նալբանդյանի եւ Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի