7 կին է սպանվել. Ժողովուրդ
Երեկ Կանանց իրավունքների կենտրոնի ղեկավար Աուսաննա Վարդանյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ 2015թ. հունվարից մինչև հոկտեմբերի 31 -ը թեժ գծով ստացվել Է 1342 գրանցված զանգ, որից 918-ը եղել են բռնության զանգեր: Նրա խոսքերով` 918 զանգից 372-ը եղել են առաջնային զանգեր, այսինքն’ այդքան նոր դեպք է գրանցվել: Ըստ Ա.Վարդանյանի` 10 ամսվա ընթացքում 372 ահազանգը բավականին մեծ թիվ Է:
Կենտրոնի ղեկավարի ներկայացրած տվյալների համաձայն` 205-ը եղել են հոգեբանական բռնության դեպքեր, 162-ը` ֆիզիկական, 5-ը` սեռական: Իսկ, ահա, «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի քաղաքականության և հաղորդակցության ղեկավար Լիդա Մինասյանը հայտնեց, որ այս տարվա ընյծացքում ընտանեկան բռնության հետևանքով 7 կին է սպանվել:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում