16 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսական ինքնաթիռի խոցման պատճառը Էրդողանի որդու նավթային բիզնեսն է․ նախարար

Սիրիայի տեղեկատվության նախարար Ումրան էլ Զուբին հայտարարել է, որ Թուրքիայի կողմից «ռուսական ինքնաթիռի խոցման պատճառը Էրդողանի որդու նավթային բիզնեսն է», գրում է Ermenihaber.am-ը: Սիրիացի նախարարը մասնավորապես ասել է.«Ողջ նավթը գնում էր մի ընկերություն, որը պատկանում է Ռեջեփ  Էրդողանի որդուն: Դրա համար էլ Թուրքիան սկսեց անհանգստանալ, երբ Ռուսաստանը սկսեց հարձակվել «Իսլամական պետութան»  (ԻՊ-İŞİD) վրա և հարվածեց […]

Դեկտեմբերի 1-ից տուն չեն գնա /վիդեո/

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչ ժիրայր Սեֆիլյանն այսօր լրագրողների հետ զրույցում քաղաքցաիներին կոչ արեց նախօրոք պատրաստվել դեկտեմեբրի 1-ին Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքին: «Կոչ եմ անում մեր ժողովրդին հնարավորինս ակտիվորեն մասնակցեն Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքին, նկատի ունենան, որ իրենց հրավիրում նենք փողոց հստակ նպատակ ունենալով` տուն չվերադառնալու: Նկատի ունենալով այս հանգամանքը` քաղաքացիները պետք […]

Տագնապ կա

Հոգեբան Սամվել Խուդոյանը վստահ է` այնպիսի իրավիճակներ, ինչպիսին եղավ Նորք-Մարաշում զինված բանդան բացահայտելիս՝  հասարակության մեջ անվստահություն են ծնում: «Անգամ ծաղրանկարներ են հրապարակում: Բոլորը պնդում են, որ վատ սարքած ներկայացում էր: Ես  չեմ կարծում, որ այդ աստիճանի սարքած բան լինի, քանի որ զենքը ակնհայտ էր ու առգրավել են հեռախոսներ, համակարգիչ, կոնկրետ ինֆորմացիա եղել է»: Հոգեբանը անձնական դիտարկումների […]

Որ մթերքներն են արգելվել Թուրքիայից Ռուսաստան ներկրել

Ռուսաստանի կառավարությունը պատրաստվում է արգելել Թուրքիայից ներկրվող մի շարք մթերքներ։ Այդ մասին գրել են ռուսական լրատվամիջոցները։  Նրանք նաեւ հրապարակել են մթերքների ցանկը, որոնց ներկրումը կարգելվի։ Ինչպես նշում է RBK-ն, այդ մթերքներն են  խոշոր եղջերավոր անասունների սառեցված միսը, ընտանի թռչունների միսն ու այլ սննդամթերքները, աղ դրած մսամթերքը, չորացրած կամ ապխտած մսամթերքը, կաթն ու կաթնամթերքը, այդ թվում՝ […]

Շնորհակալագրեր ԱԺ նախագահից

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 30-ին երիտասարդական քաղաքականության գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար ՀՀ Ազգային ժողովի պատվոգրերով եւ ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրերով պարգեւատրել է Երիտասարդական խորհրդարանի մի խումբ անդամների: Կարեւորելով երիտասարդության դերը պետության քաղաքական, հասարակական, մշակութային եւ կրթական գործընթացներում՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ երիտասարդներն իրենց գործուն մասնակցությունը պիտի ունենան երկրի կայացման, կրթական մակարդակի բարձրացման, […]

«Նոր Հայաստանը» դիմում է ոստիկանությանը

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել. «Հայաստանյան քաղաքացիական հանրության արձագանքը էական դեր կատարեց նոյեմբերի 25-ին զինված խումբ բացահայտելու վերաբերյալ տեղեկատվությունը ընդդիմության հետ կապելու սադրիչ փորձը ձախողելու գործում: Դրանով իսկ հանրությունը հաստատեց իր համոզմունքը, որ ընդդիմությունը քրեական վարչախմբի դեմ պայքարում է բացառապես խաղաղ միջոցներով: Ստեղծված իրավիճակում, երբ հանրությունը համոզված է, որ երկրում […]

«Ռուսաստանի հայերի միությունը» հորդորում է Պետդումային՝ ընդունել Հայոց ցեղասպանության ժխտման համար պատասխանատվության մասին օրինագիծը

«Ռուսաստանի հայերի միությունը» պաշտպանում է Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվության մասին Պետդումայում առաջարկված օրինագիծը եւ կոչ է անում Պետդումայի խոսնակին ու Դումայի չորս խմբակցությունների ղեկավարներին՝ աջակցել փաստաթղթի ընդունմանը, գրում է Ria.ru-ն։ «Ռուսաստանի հայերի միությունը» լիովին պաշտպանում է այդ օրինագծի ընդունումը, այն անհրաժեշտ է  համարում ՌԴ-ի անվտանգության ամրապնդման շահերի տեսանկյունից եւ կոչ է […]

Պերմյակովին չկարողացան կանխել, էս մարդկանց եկան ու կանխեցին

«Ինքը իրողությունը , դեպքը , ձերբակալությունը գոնե մինչև ոստիկանության հայտարարությունը անըբռնելի էին:  Շատ տարօրինակ էր, որ ոչ պաշտոնական աղբյուրից արտահայտվեց : Թոռնուհուս դպրոցից տուն էին թողել, ասելով, որ տեռոր է եղել: Ինչ-որ Գագիկ Շամշյան ֆոտոներ տարածեց: Ինչ-որ տարօրինակ բան կար այս ամենում»,-այսօր «Հայելի» մամուլի ակումբում հրավիրված քննարկմանն, անդրադառնալով Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբավորմանը ահաբեկիչներ հայտարարելու հանգամանքին, […]

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հայտարարությունը

Դեկտեմբերի 1-ին ընդառաջ երկրի անվտանգության համակարգն ամրապնդելու վերաբերյալ 29 նոյեմբերի 2015 թ. Երևան Հայաստանյան քաղաքացիական հանրության արձագանքը էական դեր կատարեց նոյեմբերի 25-ին զինված խումբ բացահայտելու վերաբերյալ տեղեկատվությունը ընդդիմության հետ կապելու սադրիչ փորձը ձախողելու գործում: Դրանով իսկ հանրությունը հաստատեց իր համոզմունքը, որ ընդդիմությունը քրեական վարչախմբի դեմ պայքարում է բացառապես խաղաղ միջոցներով: Ստեղծված իրավիճակում, երբ հանրությունը համոզված […]

Ադրբեջանը, հո չի՞ կիսում իր նավթային ռեսուրները մեզ հետ

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը կարծում է, որ ԵԽԽՎ-ում Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցի ներկայացումը ադրբեջանական հերթական պրոյեկտն է, որը վստահաբար պատվիրված է: Henaran.am-ի հետ զրույցում խոսնակը նշեց, որ զեկույցի առկայությունը չի կարող մտահոգիչ լինել, քանի որ այն քաղաքական պարտադիր փաստաթուղթ չի համարվում և չի ունենալու իրավական ընթացք: «Վատն այն է, որ ԵԽԽՎ-ն դարձել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի