16 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանին խորհուրդ եմ տալիս չխաղալ կրակի հետ. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բայբուրթ (Բաբերդ) քաղաքում ժողովրդի հետ հանդիպման ժամանակ ռուսական ինքնաթիռի խոցման և դրա հետևանքով առաջացած լարվածության թեմայով հայտարարություններ է արել, գրում է Ermenihaber.am-ը: Իր ելույթում Էրդողանը Ռուսաստանի խորհուրդ է տվել կրակի հետ չխաղալ, ասելով. «Կրակի հետ խաղալը 380 հզ. մարդու կյանք խլած, պետական ահաբեկչություն իրականացնող Ասադի ռեժիմին աջակցելն է: Չափավոր ընդիմությանը […]

Ալիևի վախն ու Երևանի ռիսկերը. Ժամանակ

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը հայտարարել է, թե Ադրբեջանը պատրաստ է միջնորդ լինել թուրք-ռուսական հակամարտությունը կարգավորելու համար: Բաքուն ակնհայտորեն ցանկանում է իր դիվիդենտները քաղել ռուս-թուրքական հակամարտությունից: Ըստ էության, սա, իհարկե կարող է նաեւ տագնապից բխել և Ադրբեջանը, ըստ էության, կարող է բավական հիմնավոր վախ ունենալ, որ ռուս-թուրքական հակամարտությունը […]

Տեր-Պետրոսյանի հերթական ծառայությունը Մոսկվային. «168 ժամ»

«Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հոդվածը բազմաթիվ մեկնաբանությունների ու գնահատականների արժանացավ մամուլում ու փորձագիտական հանրության շրջանում: Ոմանք այն համարում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ գործակցությանն ուղղված երկրորդ առաջարկն այս տարվա ընթացքում, ոմանք կարծում են, որ հոդվածի՝ արտաքին քաղաքական հատվածում Տեր-Պետրոսյանը որոշակի շրջադարձ է կատարել այն իմաստով, որ Ռուսաստանին հաճոյանալու փոխարեն՝ ինչպես պատահում է գրեթե […]

Րաֆֆի Հովհաննիսյանը հանձնաժողովի անդամների տեղերը վաճառել կամ նվիրել է ՀՀԿ-ին. Ժողովուրդ

««Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ որոշել էր Հայաստանի լրագրողներին պատվել իր ասուլիսով։ Հովհաննիսյանի ասուլիսն ինքնին իրադարձություն է, քանի որ նա մշտապես անձնական ինչ-որ գործերով գտնվում է արտերկրում՝ հիմնականում ԱՄՆ-ում։ Նույնիսկ սահմանադրական փոփոխությունների քարոզարշավը նրա համար առիթ չեղավ մեկ ամսով Հայաստանում մնալու։ Եվ, ահա, հիմա, երբ մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ Է մնացել սահմանադրական փոփոխությունների […]

Հայտնի է Արա Աբրահամյանի կուսակցության անունը. Ժողովուրդ

««Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանն արդեն որոշել Է, թե երբ Է հրավիրելու իր կողմից ստեղծելիք նոր կուսակցության հիմնադիր համագումարը։ Արդեն հայտնի Է, որ կուսակցությունը կոչվելու է «Ազգային միասնություն»։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ նոր կուսակցության ծրագրի կազմման վրա այս օրերին ակտիվորեն աշխատում են տնտեսագետ Անդրանիկ Թևանյանը, Երվանդ Բոզոյանն ու Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը։ Ասել կուզի՝ […]

Հանրաքվեին ընդառաջ` «ձեռքերը լվացել է». Հրապարակ

«Արմավիրի մարզից մեծամասնական պատգամավոր ՀՀԿ-ական Ալիկ Պետրոսյանը՝ ՄԱՊ-ի Ալիկը, «ձեռքերը լվացել է» սահմանադրական փոփոխություններից և անգամ իր ընտրատարածքում քարոզչություն չի անում։ Երեկ նա մեր լրագրողին ասել է. «Դե, կարդում են, հասկանում են, Դուք ինչ եք հասկանում քարոզչություն ասելով»։ Մեզ պատմել են, որ Դուք մերձավորների մոտ դժգոհել եք, թե այնպես չարեցին, որ մարդ նորմալ փող աշխատի […]

Ի՞նչ գործ ունեք Սիրիայում. Էրդողանը` Պուտինին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի Բայբուրթ (Բաբերդ) շրջանում ժողովրդի հետ հանդիպման ընթացքում կրկին անդրադարձել է նոյեմբերի 24-ին ռուսական ինքնաթիռի խոցման միջադեպին` կոշտ հայտարարություններ անելով Ռուսաստանի հասցեին, գրում է Ermenihaber.am-ը: Նա, դիմելով Ռուսաստանին, մասնավորապես ասել է . «Իսկ դուք Սիրիայում ի՞նչ գործ ունեք: Ասում եք` Սիրիան է հրավիրել: Պարտավո՞ր էիք մարդասպան Ասադի հրավերը ընդունել»: Թուրքիայի […]

«Կմտնեին սաղին կգնդակահարեին» /վիդեո/

«Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր: Եթե մենք մեզ ուժեղ չպահենք, ոտնատակ կտան»,-կարծում է Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը: Գեներալն անդրադարձավ նաև նոյեմբերի 25-ին ԱԱԾ գործողությունների արդյունքում վնասազերծված զինված խմբին նշելով, որ այդ փաստը վտանգավոր է համարում. «Սա ուրիշ խմբավորում էր: Սա շատ վտանգավոր էր մեր ազգի, մեր երկրի համար: Մանավանդ մի անգամ արդեն մեր […]

Ռուսաստանը դադարեցնում է առանց վիզայի ռեժիմը Թուրքիայի հետ

Քիչ առաջ ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը 2016-ի հունվարի 1-ից դադարեցնում է մուտքի առանց վիզայի ռեժիմը Թուրքիայի հետ, հայտնում է lifenews-ը։ Ավելի վաղ Լավրովը հայտարարել էր, որ Թուրքիան վտանգում է հայտնվել ծանր դրության մեջ, այդ երկրի ղեկավարությունն անցել է թույլատրելիի սահմանը:    

ԻՊ զինյալները բուժվում են Էրդողանի դստեր հիվանդանոցում

Թուրքիայի հասցեին հաճախ մեղադրանքներ են հնչում, որ նա սատարում է ԻՊ ահաբեկչական խմբավորմանը։ Ու թեեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հերքում է այդ փաստն ու վստահեցնում, որ իրենք եւս պայքարում են ԻՊ-ի դեմ, սակայն այդ խոսակցությունները շարունակվում են։ Եւ ահա մի հետաքրքիր տեղեկատվություն է շրջանառվում։ Էրդողանի դուստրը «գաղտնի» զինվորական հիվանդանոց ունի, որտեղ բուժվում են «Իսլամական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի