15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Էլմար Մամեդյարովի հետ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Բելգրադում ընթացող ԵԱՀԿ նախարարական խորհրդի նիստի շրջանակում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի համանախագահներ Ջեյմս Ուորլիքի, Իգոր Պոպովի և Պիեր Անդրյուի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ, հայտնում է ադրբեջանական APA-ն։

Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացի ներկա կարգավիճակը ու Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման հարցերը: Մամեդյարով կրկնել է պաշտոնական Բաքվի տեսակետերը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ՝ պահանջելով ՄԱԿ-ի բանաձևերի կիրառումը:

Նշենք նաեւ, որ Բելգրադում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ևս կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ