Միայն Ալլահը գիտի` ինչու նման բան արեցին․ Պուտինի ուղերձը /վիդեո, ուղիղ/
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղում Դաշնային ժողովին։ Սա նախագահի 12-րդ ուղերձն է Դաշնային ժողովին։
Կրեմլում նախագահի ելույթը լուսաբանելու համար գրանցվել են ավելի քան 500 լրագրողներ Ռուսաստանից ու արտասահմանից:
Իր ելույթի սկզբում Պուտինը շնորհակալություն է հայտնել ռուս զինծառայողներին, որոնք մասնակցում են Սիրիայի տարածքում ահաբեկչության դեմ պայքարին։ Հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակը:
Իր ելույթում Վլադիմիր Պուտինն անդրադարձել է ռուս-թուրքական հարաբերություններին ու նշել, որ բոլորը գիտեն, թե ով է իր գրպանները լցնում Թուրքիայում, հայտնում է Газета.Ru-ն:
«Մենք գիտենք, թե ով է Թուրքիայում իր գրպանները լցնում Սիրիայից գողացված նավթի վաճառքից: Մենք հասկանում ենք նաև այն, որ հենց Թուրքիայում են թաքնվել զինյալները, որոնք 1990-ականներին կռվել են ՀյուսիսայինԿովկասում: Միևնույն ժամանակ թուրք ժողովուրդը բարի է, աշխատասեր ու տաղանդավոր: Թուրքիայում մենք շատ վստահելի բարեկամներ ունենք»,- ասել է Պուտինը:
Խոսելով Թուրքիայի կողմից խոցված Սու-24 ինքնաթիռի միջադեպին՝ Պուտինը նշել է,որ միայն «Ալլահը գիտի, թե ինչու թուրքերն արեցին դա»:
«Չեմ հասկանում, թե ինչու նրանք արեցին դա: Ցանկացած հարց կարելի էր լուծել այլ ճանապարհով»,- ասել է նա։