15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայկական պատվիրակությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ում բացահայտել է ադրբեջանական կեղծարարությունը

Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ը Նամիբիայի մայրաքաղաք Վինդհուկում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման միջկառավարական կոմիտեի 10-րդ նստաշրջանի ընթացքում հայկական պատվիրակությունն արձագանքել է ադրբեջանական մամուլում այս օրերին տարածվող բացահայտ կեղծ տեղեկատվությանը:

Հայկական կողմի ելույթը վերաբերում էր մասնավորապես Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարության և այդ երկրում գործող լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկատվությանը, որտեղ մի շարք կեղծիքներ ներկայացվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի և մասնավորապես վերջինիս Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման միջկառավարական կոմիտեի անունից: Այդ կեղծիքների թվում են Քոչարի պարի հայկական ինքնության իբրև թե ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մերժումը, կոմիտեի նիստի ընթացքում ադրբեջանական պատվիրակության տեղի չունեցած ելույթները, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործառույթներին որևէ կերպ չառնչվող քաղաքական բնույթի զեկույցների ընդունումը և այլն:

Նշվեց նաև, որ եթե Ադրբեջանը կարող է կեղծիքներ տարածել իր երկրում` մոլորության մեջ դնելով իր իսկ բնակչությանը, ապա համաշխարհային հանրության և միջազգային կազմակերպությունների հետ նույն կերպ վարվելն անհնար է:

Հայկական պատվիրակության ներկայացուցիչը ևս մեկ անգամ բոլորի ուշադրությունը հրավիրեց այն հան­գա­ման­քի վրա, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է քաղաքականացնել այս հարթակը, ինչն անթույլատրելի է: Կոչ արվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությանը հետամուտ լինել և արձագանքել Ադրբեջանի կողմից այս կազ­մա­կեր­պու­թյան ան­վան շահարկումներին և կեղծիքների տարածմանը, ինչը ոտնահարում է կազմակերպության հեղինակությունը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ