12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մի խառնվեք, ընկերներ. Հայոց աշխարհ

Անդրադառնալով Ռուբեն Հակոբյանի «Ժառանգության» շարքերը լքելու փաստին, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը երեկ նշեց. «Ռուբեն Հակոբյանին մենք դավաճան չենք համարում, արտաքսված չէ Ռուբեն Հակոբյանը: Նա հեռացված է, կան տարբեր կատեգորիաներ: Գիտեք, որ տասնհինգ տարի Դաշնակցությունից հեռանալուց հետո Ռոլանդ Շառոյանը դիմեց եւ վերընդունվեց Դաշնակցության շարքերը: Այնպես որ, ոչինչ բացառել պետք չէ, կլինի դիմում, կքննարկենք եւ կեզրակացնենք: […]

Կուսակցական լինելու գաղափարը խեղաթյուրվել է. Սերժ Սարգսյան

ՀՀ Նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 18-ին՝ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից առաջ, ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ներկա է գտնվել շուրջ 250 երիտասարդներին կուսակցական տոմսերի հանձնման արարողությանը։ Միայն ամռան ընթացքում ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությանն անդամակցել է մոտ 500 երիտասարդ։ Շնորհավորելով երիտասարդներին` ՀՀԿ առաջնորդը կարևորել է նրանց դերը երկրի կյանքում և նշել, որ Հայաստանի ապագան ներկա […]

Ազգային ժողովում ուրվագծվում է նոր կոալիցիան. Ժամանակ

Խորհրդարանում ավարտվեցին Սահմանադրական փոփոխությունների քննարկումները, որոնց արդյունքում վերջնականապես հստակեցվեց, թե քաղաքական որ ուժերն են պատրաստվում պաշտպանել սահմանադրական փոփոխությունները, իսկ որոնք են տարբեր պատճառաբանություններով դեմ այդ փոփոխությունների անցկացմանը: ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի պարագան պարզ էր ի սկզբանե: Եվ ահա, երեկ նրանց միացավ նաև ԲՀԿ-ն, ու փաստորեն նախագծի քննարկումների արդյունքում ձևավորվեց այն նույն քաղաքական կոալիցիան, որը ձևավորվել էր […]

Էքս նախագահի հարեմը /ֆոտո/

Ուկրաինական «2+2» հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել Վրաստանի նախկին նախագահ, այժմ Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Սաակաշվիլիի «սիրառատության» մասին: Ռեպորտաժում պատմվում է Սաակաշվիլիի սիրային արկածների մասին, երբ նա դեռ նախագահ էր, գրում է “POLITRUSSIA”-ն: «Նա սիրում էր աշխատավայրում իրեն շրջապատել մինչեւ 30 տարեկան գեղեցիկ աղջիկներով: 2005-ին նրա մամուլի քարտուղարը 20-ամյա Ալանա Գալոեվան էր, ապա ԱԳՆ-ի պաշտոնում հայտնվեց […]

ՏԻՄ ընտրություններում հաղթած թեկնածուների 74 տոկոսը ՀՀԿ-ական են, 5-ը՝ ԲՀԿ-ական

  ՀՀԿ ԳՄ նիստում քննարկված հարցերից մեկն էլ կիրակի օրը Հայաստանի տարբեր համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններն են եղել: Այս մասին այսօր ՀՀԿ  ԳՄ նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ 15 համայնքում: ՀՀԿ-ի մարզային կառույցների կողմից առաջադրված թեկնածուները հաջողության են հասել,  թե Իջևան քաղաքում, թե […]

Լավ չստացվեց

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի այն հայտարարությանը, որ  նախագահ Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխություների արդյունքում 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո զբաղեցնելու է ԱԺ նախագահի պաշտոնը: «Այդ  խմբակցության հեքիաթասաց ղեկավարից այսօր լավ  հեքիաթներ լսեցինք,  բայց մի հարց ունեմ՝  եթե ԱԺ ընտրությունները 2017 թվականին են, իսկ […]

Ադրբեջանն ուրախանում է, որ իր դիրքորոշումն արտահայտում է հանցագործը. ՀՀԿ

Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրած Վահան Մարտիրոսյանը Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում կրկնել է այն, ինչ վերջին երեք տարիների ընթացքում ասում են Ադրբեջանի իշխանությունները: «Ադրբեջանն էլ այսօր հայտնվել է ոչ բարենպաստ վիճակում, քանի որ եվրոպական կառույցները բոյկոտում են, մերժում են Ադրբեջան պետությանը, նույնիսկ հայտարարել են, որ ընտրությունների ժամանակ դիտորդներ էլ չեն ուղարկելու Ադրբեջան: Ադրբեջանը հայտնվել է […]

Այլեւս փաստ է

Քիչ առաջ ՀՀԿ խոսնակը ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց, որ քննարկել են սահմանադրական բարեփոխումների քննարկման ընթացքն ԱԺ-ում: «Ուզում եմ վերահաստատել: Պառլամենտում առկա քաղաքական ուժերից  մեծամասնությունն իր դրական վերաբերմունքն արտահայտեց  նախագահի  կողմից առաջադրված, մասնագիտական հանձնաժողովի կողմից պատրաստված  սահմանադրական փոփոխությունների  փաստաթղթին: Քաղաքական կոնսոլիդացիան այլևս փաստ է պառլամենտում: Եթե կային կուսակցություններ, որոնք  դեռևս գնահատական չէին հնչեցնում, այսօր […]

Հայաստանը բարձր է գնահատում անդամակցությունը ՀԱՊԿ-ին.

« Դուք գիտեք, որ  ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցավ ՀԱՊԿ գագաթնաժողովը և  Հայաստանը ստանձնել է նախագահությունը»,- այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց  ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով, որ Հայաստանի  իշխանությունները բարձր են գնահատում ՀԱՊԿ-ին անդամությունը և Հայաստանի նախագահության ընթացքում արվելու է ամեն ինչ, որ այն սպասարկի պետական շահերը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի