12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ալյանս»-ն ՕԵԿ-ի ճանապարհո՞վ է գնում

«Ալյանս» կուսակցությունը տարբեր քաղաքական ուժերի հետ քննարկումներ է սկսել: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրեց կուսակցության մամուլի խոսնակ Վարդան Քոչարյանը: «Այս պահին տարբեր քաղաքական ուժերի հետ վարվում են բանակցություններ: Առայժմ ես զերծ կմնամ ինչ-որ կոնկրետ  ուժի անուն նշելուց, բայց  բանակցություններն ընթացքի մեջ են: Եվ ՀԿ-ների և տարբեր քաղաքական ուժերի հետ, թե խորհրդարանական և թե արտախորհրդարանական […]

Վարչապետն ընդունել է Չինաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

  Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Չինաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահի տեղակալ, ՉԺՀ ժողովրդական քաղաքական խորհրդատվական խորհրդի համաչինական կոմիտեի արտաքին կապերի կոմիտեի փոխնախագահ Վան Շենհունի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Չինաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի պատվիրակության այցը մեր երկիր և վստահություն հայտնել, որ այն նոր թափ կհաղորդի ոչ միայն Հայաստանի Հանրային խորհրդի հետ համագործակցության […]

Ուրիխանյանին Բաղրամյան 26-ում սպասո՞ւմ են

Երեկ հայտնի դարձավ, որ նախագահ Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների քննարկումների շրջանակում հանդիպել է ԱԺ պատգամավորներ Թևան պողոսյանին և Էդմոն Մարուքյանին: Henaran.am-ը փորձեց «Ալյանս» կուսակցության խոսնակից ճշտել, արդյո՞ք Տիգրան Ուրիխանյանը ևս կհանդիպի նախագահին: «Հրավիրողը, չհրավիրողը նախագահականն է և կհորդորեմ Ձեզ ուղղակի նախագահականից ճշտել»,- ասաց Վարդան Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե նախագահականից հրավեր եղե՞լ է : Իսկ, եթե […]

Էրդողանը կմեկնի Մոսկվա՝ հանդիպելու Պուտինին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 23-ին մեկնելու է Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) մայրքաղաք Մոսկվա, որպեսզի մասնակցի Մեծ մզկիթի (Ulu Cami) բացման արարողությանը, գրում է Ermenihaber.am-ը: Սպասվում է, որ մզկիթի բացման արարողությանը մասնակցելու համար Մոսկվա են մեկնելու նաև Ղազախստանի նահագահ Նուրսուլթան Նազարբաևը, ինչպես նաև Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը: Թուրքական աղբյուրը նշում է, որ Ռուսաստանի նախագահի մամուլի […]

«Ոչ» է եւ ոչ միայն

Սիրելի´ հայրենակիցներ, «Ժառանգություն» կուսակցությունը` իր առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ, հայտարարել է, որ դեմ է Սերժ Սարգսյանի նախաձեռնած` իբրև թե «Սահմանադրական բարեփոխումներին», որի գլխավոր նպատակը մեր երկրում կուսակցապետության ստեղծումն է` Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ և ենթակա կայսերապաշտական ընկերակցությանը: Ինչպես իր ասուլիսում նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը` «Թունավոր ծառից բարի պտուղ չի կարող գալ: Այս իշխանությունը` պարոն Սարգսյանից սկսած, չունի […]

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Օպերա Սուիթ» հյուրանոցի բացման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքում կառուցված «Օպերա Սուիթ» հյուրանոցի և դրան հարակից տարածքում գտնվող Լևոն Անանյանի անվան Գրողների պուրակի բացման արարողություններին: Հանրապետության Նախագահը շրջել է միջազգային չափանիշներին համապատասխան կառուցված նորաբաց հյուրանոցային համալիրում, ծանոթացել իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին և առաջարկվող ծառայությունների որակին: Հյուրանոցի բացումը կատարել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և հյուրանոցի գլխավոր […]

Հատուկ գործողություն

Վահան Մարտիրոսյանի փախուստը Ադրբեջան ՀՀ ինքնիշխանության դեմ հոգեբանական պատերազմի հատուկ գործողություն է: Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը դատապարտում է ՀՀ քաղաքացի Վահան Մարտիրոսյանի կողմից քաղաքական ապաստան ստանալու համար ընտանիքի հետ միասին Ադրբեջան մեկնելու, ինչպես նաև այդ պետությունից Հայաստանի մասին բացասական դիրքորոշում հայտնելու երևույթը: Մեր երկրի հարցերը լուծելու է նրա տերը՝ հայ ժողովուրդը, իսկ Հայաստանի հետ փաստացի պատերազմի […]

Թուրքիայի հայ համայնքը ներկայացնող միակ հաստատությունը պատրիարքարանն է. Պոլսի պատրիարքարան

Պոլսի հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ պատրիարքարանից բացի մեկ այլ հաստատության կամ անձնավորություն համայնքի անունից հայտարարություն անելու կամ քայլեր կատարելու իրավունք և իրավասություն չունի, գրում է Ermenihaber.am-ը: «Թուրքիայի հայերի պատրիարքարանը՝ Թուրքիայի հայ համայնքի հոգևոր կենտրոնը, համայնքը ներկայացնող և նրա անունից որոշումներ կայացնող միակ ատյանն է: Ըստ կայուն ավանդույթի՝ համայնքին հետաքրքրող հարցերի […]

Լոս Անջելեսի ուսուցիչների միությունը ապրիլը հռչակել է Հայոց ցեղասպանության ամիս

Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 16-ի երեկոյան Լոս Անջելեսի ուսուցիչների միության օրենսդիր մարմինը վավերացրել է 2015 թվականը Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման տարի, իսկ ապրիլը՝ Հայոց ցեղասպանության ամիս հռչակող բանաձևը, գրում է asbarez.com-ը: Նշվում է, որ Լոս Անջելեսի ուսուցիչների միության անդամների թիվը մոտ 31.000 է: Ոչ ոք բանաձևին դեմ չի արտահայտվել:

Ջոն Քերին շնորհավորել է Հայաստանին` Անկախության օրվա առթիվ

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Նախագահ Բարաք Օբամայի և ԱՄՆ-ի ժողովրդի անունից շնորհավորել է Հայաստանին’ Անկախության օրվա’ սեպտեմբերի 21-ի առթիվ: Ինչպես հայտնում է ԱՄՆ պետքարտուղարության կայքը, Քերին նշել է, որ ԱՄՆ-ը գնահատում է հարաբերությունները Հայաստանի հետ: «Դրանք այժմ առավել ուժեղ են, քան երբևէ, ինչն ապացուցում է ամերիկյան ներդրումների այսօրվա պատմական մակարդակը հայաստանյան տնտեսության մեջ: Մենք շնորհակալ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի